Հայաստանի ֆինանսավարկային զարգացումները

1991 թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն:
1991 թ. դեկտեմբերին ՀՀ պետական բանկի վրա են դրվում նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային բանկի գործառույթները:
1993 թ. ապրիլի 27-ին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվում է ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:

Իսահակ Իսահակյան. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի վերջին, ՀՀ ԿԲ առաջին նախագահ 1986- 1994 թթ.
Իսահակ Իսահակյան. ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի վերջին,
ՀՀ ԿԲ առաջին նախագահ 1986- 1994 թթ.

1993 թ. հուլիսի 26-ին ՌԴ ԿԲ-ն Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ է դնում 1993թ. թողարկված նմուշի ռուբլին: Փաստորեն, Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդային ռուբլու գոտուց` մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ: Թեև 1993 թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր` միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, և երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միաժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:
Հայաստանը մնում է առանց ընտրության հնարավորության: Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով` ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը մինչև նոյեմբերի 22-ը 20-ից ավելի կարևորագույն որոշումներ է ընդունում: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը:
Դրամափոխությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Ի. Իսահակյանը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը որդեգրելու է կոշտ և զուսպ քաղաքականություն, և որ դրամի կայունացման ֆոնդն այսուհետև ամբողջությամբ լինելու է Կենտրոնական բանկում: Նշենք, որ սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար:
1994 թ. Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Բագրատ Ասատրյանը և պաշտոնավարում մինչև 1998 թ:

ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյան 1994-1998 թթ.
ՀՀ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյան 1994-1998 թթ.

1994 թ. Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Բագրատ Ասատրյանը և պաշտոնավարում մինչև 1998 թ:
1994 թ. ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր:
1994 թ. հունվարին արձանագրվում է դրամանենգության առաջին փաստը: Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի` ավելացնելով մեկ զրո:
1995 թ. հուլիսի 27-ին հիմնվում է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի նախագահ է ընտրվում Տիգրան Սարգսյանը: Ասոցիացիայի նպատակն էր` լոբբիստական գործունեությամբ պաշտպանել անդամակցող բանկերի շահերը: Այժմ այդ կառույցը կոչվում է Հայաստանի բանկերի միություն:
1996 թ. ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բանկային համակարգում ձևավորված հարաբերությունները կարգավորող հիմնական` «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ նոր օրենքները, ինչպես նաև «Բանկերի սնանկացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները:
«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, որի իրագործման նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Կենտրոնական բանկի խնդիրներն են`

  • Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի
  • կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար
  • անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
  • գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.
  • Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
  • արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
  • ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:
    1998 թ. մարտին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Տիգրան Սարգսյանը և պաշտոնավարում մինչև 2008 թ. ապրիլը:
ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան  1998-2008 թթ.
ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան  1998-2008 թթ.

2002-2003 թթ. նշանավորվում են բանկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխություններով և նորամուծություններով: Մասնավորապես, 2002 թ. մայիսի 29-ին ընդունվում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որով Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների լիցենզավորման և վերահսկողության բացառիկ իրավասությունը վերապահվում է Կենտրոնական բանկին:
2002 թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների արդյունքում ընդլայնվում են Կենտրոնական բանկի խորհրդի լիազորությունները` նպատակ ունենալով կանխարգելել ՀՀ տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությունը բանկերում և վարկային կազմակերպություններում: Կատարված օրենսդրական փոփոխությունների պահանջներին համահունչ` Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ մշակվում են համապատասխան նորմատիվ իրավական ակտեր, որոնց արդյունքում կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված` բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող պարտադիր միջոցառումներն ու ընթացակարգերը:
2002 թ. փոփոխություններ են կատարվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների շարքը համալրվում է վարկային կազմակերպությունների գործունեությամբ, դրամական (փողային) փոխանցումների, վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների, քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման, վճարային քարտերի և այլ փաստաթղթերի թողարկման և իրացման հետ կապված գործունեությամբ: Գործունեության վերոնշյալ տեսակները լիցենզավորող և վերահսկող մարմինը Կենտրոնական բանկն է:
2004 թ. ընդունվում են մի շարք նոր օրենքներ. սեպտեմբերի 28-ին` «Ինկասացիայի մասին», նոյեմբերի 24-ին` «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին», դեկտեմբերի 14-ին` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքները:
2005 թ. բանկային օրենսդրության փոփոխությունների փաթեթով բանկային համակարգում, ինչպես նաև ֆինանսական մյուս հաստատություններում` ապահովագրական և ներդրումային ընկերություններում, ներդրվում է կորպորատիվ կառավարման համակարգը:
Բանկերի գործունեությունը հասարակության համար ավելի մատչելի դարձնելու համար ընդլայնվում է բանկերի կողմից հրապարակման ենթակա տեղեկությունների ծավալը: Բանկերի գործունեությունն ավելի թափանցիկ է դառնում նաև բաժնետերերի համար:
Արժութային օրենսդրությունում ընդլայնվում է այն գնանշումների շրջանակը, որոնք պետք է իրականացվեն բացառապես հայկական դրամով, սահմանվում են այն վայրերը, որտեղ թույլատրվում է իրականացնել արտարժույթի առուվաճառքը, հստակեցվում են արտարժույթի առուվաճառքին մասնակցող սուբյեկտների լիազորությունների սահմանները, խստացվում արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը:
2006 թ-ից ՀՀ կենտրոնական բանկին են փոխանցվել նաև Հայաստանի ֆինանսական հատվածի կարգավորման ու վերահսկողության գործառույթները: Միավորված համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական, անկախ և արդյունավետ համախմբված վերահսկողության և կարգավորման համակարգի ստեղծումն էր, ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների (բանկային, ապահովագրական, արժեթղթային գործառնություններ) սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը
2006 թ. հունվարի 1-ից ԱՊՀ պետություններում առաջինը ՀՀ կենտրոնական բանկ անցել է գնաճի նպատակադրման քաղաքականության, ըստ որի` դրամավարկային քաղաքականության առաջնային նպատակի` ցածր և կայուն գնաճի ապահովումն իրականացվում է ոչ միայն հետևելով փողի զանգվածին, այլև այլ գործոնների: Գնաճի նպատակադրման ռազմավարություն ընդունելիս հիմնական գործիքը վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքն է, որն ամեն ամիս սահմանում է ԿԲ խորհուրդը:
Օրենսդրությամբ ամրապնդվում են դրամավարկային քաղաքականության նոր` գնաճի նպատակադրման ռազմավարությանն անցման իրավական հիմքերը և ըստ այդմ սահմանվում են նոր դրույթներ` ՀՀ ԿԲ գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու համար:
Արժեթղթերի շուկայի զարգացմանն են ուղղվում ոչ փաստաթղթային արժեթղթերի նկատմամբ գրավի իրավունքի ծագման, դրա պահի հստակեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները:
2007 թ. բանկային գործունեությունը կարգավորող օրենքներում կատարված փոփոխություններով ամրագրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկերի կողմից հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրելու փաստի վերաբերյալ գաղտնիության ապահովումը:
2007 թ. ապրիլին ընդունվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը մշակվել է Եվրոմիության օրենսդրության հիման վրա: Դրանով տարանջատվել են ապահովագրության դասերը և ենթադասերը, լիցենզավորման բովանդակությունը համապատասխանեցվել է ԵՄ պահանջներին, ապահովագրական միջնորդության կարգավորումը համապատասխանեցվել է ԵՄ դիրեկտիվներին:
Հոկտեմբերին ընդունվում է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը, որը նախատեսում է արժեթղթերի շուկայի առավել ճկուն և արդյունավետ կարգավորում: Նոր օրենքը հիմնված է եվրոպական մոդելի վրա: Օրենքը խթանում է ներդրումային բանկային գործի զարգացումը` թույլ տալով առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին արժեթղթերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ` առանց լրացուցիչ լիցենզիայի:
2007 թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
2008 թ. հունիսին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Արթուր Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան 2008 թ.-ից առ այսօր
ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան 2008 թ.-ից առ այսօր

2008 թ. Կենտրոնական բանկը շարունակում է ՀՀ ֆինանսական համակարգի գործունեությանն առնչվող օրենսդրական մի շարք բարեփոխումների իրականացումը:
ՀՀ Ազգային ժողովն ընդունում է արժեթղթերի երկրորդային շուկայի, ինչպես նաև հիփոթեքային արժեթղթերի շուկայի զարգացմանը նպաստող օրենքների փաթեթ, մասնավորապես` «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքը:
Նույն թվականին ընդունվում է նաև մեկ այլ` ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված օրենքների փաթեթ` «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքները:ՀՀ ֆինանսական համակարգի կարգավորմանն էին ուղղված ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակված «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքները:
2009 թ. մի շարք փոփոխություններ են կատարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» ՀՀ օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ և ՀՀ քրեական օրենսգրքերում: Այդ փոփոխությունների արդյունքում խստացվում են արժութային օրենսդրության խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
2010 թ. ընդունվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի հիմնական նպատակը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն է, մասնավորապես` նրանց պատճառված վնասի հատուցումն ապահովող արդյունավետ մեխանիզմների սահմանման միջոցով: Ընդունվում է նաև «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվում «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որի նպատակը հայաստանյան բանկերի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումն է և ավանդատուների շահերի պաշտպանությունը: Երաշխավորված ավանդի չափերը կրկնապատկվում են. ֆիզիկական անձանց դրամային բանկային ավանդները երաշխավորվում են 4 միլիոն ՀՀ դրամի չափով, իսկ արտարժութային ավանդները` 2 միլիոն ՀՀ դրամի չափով: Փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում:
Մի շարք փոփոխություններ են կատարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում:
Լրացումներ են կատարվում «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում և դրանցով պայմանավորված այլ օրենքներում ևս:
2011 թ. ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել են ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած` ««Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները: Օրենքների նպատակն է լուծել գրավի առարկա գույքի բռնագանձման ժամանակ առաջացող հարկային և իրավական խնդիրները:
Լրացումներ ու փոփոխություններ են կատարվել նաև «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում:
2012 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» (նոր խմբագրությամբ), «Պետական տուրքի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
2013 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Լիցենզավորման մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
2014 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Բանկային գաղտնիքի մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքներում, «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
2014 թ. հունիսին Արթուր Ջավադյանը վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:
2015 թ. փոփոխություններ և(կամ) լրացումներ են կատարվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներում և Քաղաքացիական օրենսգրքում:
2015 թ. Կենտրոնական բանկը հայտարարեց, որ խստացնում է կանոնները. բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն մակարդակը 2017 թ. հունվարի 1-ից սահմանվում է 30 մլրդ ՀՀ դրամ:
Բանկի կապիտալը առաջին հերթին ծառայում է որպես ապահովության բարձիկ` բանկի ռիսկերը չեզոքացնելու համար: Մեծ կապիտալը ենթադրում է խոշոր բանկեր, իսկ կապիտալի ավելի բարձր մակարդակի սահմանման արդյունքում բանկերի հնարավոր խոշորացումը և բանկերի միացումները կնպաստեն ծառայությունների գնի էժանացմանը և բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Իրավիճակի փոփոխությունը կնպաստի նաև բանկային համակարգում նորարար, առավել լայն շրջանակի ծառայությունների մատուցմանը, քանի որ կընդլայնվեն ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:
2015-2016 թթ. փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն սահմանվել են երաշխավորված ավանդների նոր սահմանաչափեր.

  1. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 10 միլիոն հայկական դրամ է,
  2. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 5 միլիոն դրամ է,
  3. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և դրամային բանկային ավանդի գումարը 5 միլիոն հայկական դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչև 10 միլիոն հայկական դրամով,
  4. եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և նրա դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 5 միլիոն հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ և արտարժութային բանկային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

Ելնելով ավանդատուի շահերի պաշտպանության և հատուցման համակարգն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտությունից` երկարաձգվել է առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում ավանդատուն կարող է հատուցման պահանջ ներկայացնել: Մասնավորապես, 1 տարին երկարաձգվել է` սահմանվելով 3 տարի: Կարգավորվել է բանկերի միացման դեպքում միաժամանակ 2 բանկում էլ ավանդներ ունեցող ավանդատուների երաշխավորման ենթակա գումարների հարցը. սահմանվել է առավելագույն ժամանակահատված, որի ընթացքում միացող բանկերից յուրաքանչյուրում ներդրված ավանդը պետք է դիտել որպես առանձին ավանդ:
2016 թ. մարտի 1-ից մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը պարտավոր է ավանդատուների պահանջով հատուցումները իրականացնել հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած, ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2016 թ. փոփոխություններ և լրացումներ են կատարվել`

  • «Արժեթղթերի շուկայի մասին», «Առևտրային արբիտրաժի մասին», «Սնանկության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում: Նշված օրենքներում փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում ածանցյալ և այլ ֆինանսական գործիքների շուկայի զարգացման և խթանման անհրաժեշտությամբ:
  • «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում: Նշված օրենքներում փոփոխություններն ուղղված են արժեթղթերի շուկայի չարաշահումների վերաբերյալ ՀՀ օրենսդրության բարեփոխմանը:
  • ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում: Նշված օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նպատակն է ֆինանսական բուրգերի կազմակերպման, դրանց ղեկավարման, դրանցում անձանց ներգրավման կանխարգելումը:
  • ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեական օրենսգրքերում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում: Նշված օրենքներում փոփոխություններն ուղղված են գրավի խնդիրների վերացմանը:

2017 թ. փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Իրավական ակտերի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Հրապարակային սակարկությունների մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Նշված փոփոխությունները նպատակ ունեն.

  1. Առկա կարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրության նոր փոփոխություններին. մասնավորապես՝ որպես Կենտրոնական բանկի հիմնական նպատակ է սահմանվել նաև ֆինանսական կայունության ապահովումը, ՀՀ Սահմանադրության նոր պահանջներին են համապատասխանեցվել ԿԲ կառավարման մարմինների նշանակման կարգն ու պայմանները, մրցակցության և վիճակագրության ոլորտներում պետական մարմինների հետ համագործակցության սկզբունքները, ինչպես նաև բարեփոխվել են ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի կարգավորումները՝ հիմք ընդունելով աուդիտի միջազգային սկզբունքների լավագույն փորձը և այլն:
  2. Պարզեցնել տեղեկատվության փոխանակման ընթացակարգը վերահսկող մարմինների միջև. փոխանակել տեղեկատվությունը առանց միջազգային պայմանագրերի՝ պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:
  3. Հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների և կարգի վերաբերյալ միասնական կանոններ սահմանելով՝ առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև դյուրինացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված ընթացակարգերը:
  4. Համապատասխանեցնել բանկային և ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտը միջազգային չափանիշներին:

ՀՀ Սահմանադրության նոր պահանջներից ելնելով՝ 2018 թ. ապրիլի 9-ից ուժի մեջ են մտել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում Կենտրոնական բանկի նպատակների վերաբերյալ կատարված հետևյալ փոփոխությունները.
Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:
Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ:

Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.
բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.
գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.
դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.
ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.
զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը:

2018 թվականին փոփոխություններ ու լրացումներ են կատարվել.

  • «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Հիմնադրամների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:

Օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններին տրված է եղել հիմնադրամի կարգավիճակ: Փոփոխության արդյունքում արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: Այդ կարգավորման շնորհիվ կբացառվեն հիմնադրամների կարգավիճակից բխող կարգավորումները, իսկ արժեթղթավորման ֆոնդերը կգործեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ներքո այնքանով, որքանով դա չի հակասի իրենց առանձնահատկություններին:

Նշված փոփոխությունները նպատակ ունեն.

  1. վերացնելու արժեթղթավորման գործընթացներում մինչ այժմ ի հայտ եկած խոչընդոտները,
  2. գործող օրենսդրությունը համապատասխանեցնելու առկա զարգացումներին,
  3. ներդրումների համար ապահովելու առավել հստակ և գործուն իրավական լուծումներ:
  • Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

Կարգավորվել են ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի գնահատման և վերագնահատման հետ կապված հարաբերությունները: Հստակեցվել է այն ակտիվների ցանկը, որոնք կարող են ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկման համար հանդիսանալ ապահովման միջոց:
Նշված փոփոխությունները նպատակ ունեն.

  1. ստեղծելու ՀՀ-ում ապահովված հիպոտեկային պարտատոմսերի շուկան զարգացնելու խթաններ,
  2. ներդնելու կենտրոնացված թողարկողի և մասնակից թողարկողի ինստիտուտը,
  3. բարձրացնելու ՀՀ-ում թողարկվող ապահովված հիպոտեկային պարտատոմսերի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար:

Հայաստանի ֆինանսական համակարգը թվերով

                                                                                     (հատ)

Տարեթիվ Առևտրային բանկեր/մասնաճյուղեր  Վարկային կազմակերպություններ/ Վ/Կ մասնաճյուղեր Ապահովագրական/ապահովագրական բրոքերային ընկերություններ Գրավատներ
1994 55
1995 38
1996 35
1997 30
1998 31
1999 31/178
2000 31/192
2001 30/240
2002 25/231
2003 20/232
2004 20/233 9/2 26
2005 21/267 10/2 23
2006 21/299 17/2 15/6 64
2007 22/347 21/40 10/5 62
2008 22/380 23/48 11/5 70
2009 22/391 27/55 12/5 117
2010 21/405 32/66 11/5 128
2011 21/442 32/78 9/4 137
2012 21/479 32/114 7/3 143
2013 21/485 33/126 8/2 148
2014 21/509 32/149 7/2 142
2015 21/521 32/176 7/3 151
2016 18/526 34/169 7/3 146
2017 17/526 35/208 7/3 116
2018 17/537 39/211 7/3 127
Տարեթիվ Փոխանակման կետեր/Արժութային դիլերներ Դրամական Փոխանցում իրականացնող ընկերություններ/ Վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ Արժեթղթերի շուկայի մասնակիցներ՝ շուկայի օպերատորներ/Ներդրումային ծառայություն մատուցող անձիք (առանց առևտրային բանկերի)/ ներդրումային ֆոնդի կառավարիչներ/կենսաթոշակային ֆոնդեր
2004 2/20
2005 2/18
2006 288/7 3/1 2/20
2007 245/5 7/4 2/21
2008 238/1 11/7 2/10
2009 250/2 10/7 2/8
2010 254/2 9/6 2/8
2011 259/1 9/6 2/8
2012 238/0 7/4 2/9
2013 236/0 7/3 2/8/3/8
2014 241/1 8/4 2/8/4/8
2015 227/1 7/4 2/8/4/8
2016 215/1 7/6 2/8/3/8
2017 183/1 6/5 2/9/3/8
2018 213/1 8/6 2/11/3/8

(մլն ՀՀ դրամ)

Տարեթիվ Ընդհանուր կապիտալ Ընդհանուր ակտիվներ Ընդհանուր պարտավո­րություններ Փաստացի համալրված կանոնադրական կապիտալ Ոչ ռեզիդենտների մասնաբաժին
Բանկեր
1994 3612 28610 24998 1424
1995 7438 42679 35241 4669
1996 10674 69327 58653 8557
1997 17371 106667 89296 13792 4654
1998 26375 159929 133554 18894 7885
1999 33048 190845 157797 22933 10293
2000 33613 236316 202702 29548 12555
2001 20399 232570 212171 37687 18623
2002 13098 250619 237521 43046 21606
2003 46218 286539 240321 38849 17943
2004 64735 363630 298895 40135 20989
2005 94761 440674 345913 60298 30757
2006 120271 524517 404246 80108 35658
2007 171814 764390 592576 116487 63302
2008 235690 1024232 788542 152490 97508
2009 278215 1325807 1047592 188641 131218
2010 318951 1560472 1241521 203799 151013
2011 355926 2066723 1710797 233945 169761
2012 393589 2470631 2077042 244127 178242
2013 448545 2936222 2487677 255530 188871
2014 461377 3403493 2942117 282608 186355
2015 506572 3449592 2943020 356621 227931
2016 646095 3987045 3340950 450505 251021
2017 686274 4364375 3678102 463717 261785
2018 748847 4986448 4237601 505091 282819
Վարկային կազմակերպություններ
2004 3262 5988 2726 3358 1947
2005 4390 7871 3481 4765 2919
2006 8456 20589 12133 8389 5280
2007 12486 43375 30889 10936 7258
2008 18056 65817 47761 14142 9281
2009 26249 75823 49573 19800 9225
2010 35965 87195 51230 25942 9217
2011 46845 123851 77006 37093 13704
2012 62877 168531 105654 50300 16054
2013 77598 209842 132243 60783 18231
2014 109648 269157 159509 86179 19169
2015 132207 308628 176421 104290 10168
2016 182039 391979 209940 136106 10747
2017 257361 474751 217390 164624 10602
2018 294318 556452 262135 193379 15079
Ապահովագրական ընկերություններ
2005 4426 9879 5453 4108 -
2006 5991 8704 2713 5598 -
2007 5347 8376 3029 4639 -
2008 7449 11682 4233 6616 -
2009 12304 16982 4678 10938 -
2010 12506 25614 13108 12116 -
2011 14105 31502 17397 11933 -
2012 14055 38351 24296 11430 -
2013 15968 50007 34038 14732 6276
2014 15758 43421 27662 14108 7285
2015 16782 41130 24348 14584 7286
2016 19465 46675 27210 15064 7517
2017 19244 49510 30266 15064 7517
2018 19204 51687 32483 16044 7765
Ներդրումային ընկերություններ
2005 1032 7726 6694 - -
2006 1248 10530 9282 - -
2007 2065 8747 6682 - -
2008 2721 7728 5007 - -
2009 2936 15573 12637 1756 -
2010 3196 19556 16360 2515 -
2011 3230 21827 18597 2100 -
2012 3798 23609 19811 2767 -
2013 5168 27039 21871 2954 -
2014 4929 25411 20482 2971 -
2015 4131 28655 24522 2979 -
2016 6470 41571 35101 2940 -
2017 9830 64335 54505 3840 -
2018 10659 56594 45934 4159 -

Նյութը հրապարակվել է 12 օր առաջ