Դրամաշրջանառությունը ՀՀ-ում

1993 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը: Որպես օրինական վճարամիջոց` սկսում են շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով թղթադրամները: Փոխանակման համար ընդունվում է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերակցությունը:
Մինչև 1994 թ. մարտի 17-ը շրջանառության մեջ են եղել նաև ԽՍՀՄ 1961-1992 թթ. նմուշների մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը:
1994-1995 թթ. Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ են դրվում առաջին շարքի ալյումինե 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ մետաղադրամները, ինչպես նաև 1000 և 5000 դրամ արժողությամբ թղթադրամները:

ՀՀ առաջին շարքի 10 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 10 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 25 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 25 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 200 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 200 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերե

ՀՀ առաջին շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 10 լումա անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 20 լումա անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 50 լումա անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 1 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 3 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 5 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ առաջին շարքի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

Առաջին շարքի թղթադրամների ուրվագծերը համատեղ կատարել են Հայաստանի նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանը և Աշոտ Մանուկյանը: Թղթադրամներին պատկերված են Հայաստանի ինչպես ժամանակակից, այնպես էլ  պատմական ճարտարապետական և մշակութային կոթողներ: Առաջին շարքի թղթադրամների և մետաղադրամների ուրվագծման աշխատանքներով ՀՀ կենտրոնական բանկը, ըստ էության, սկիզբ դրեց հայկական մշակութային ու պատմական ժառանգությունը դրամանիշերի վրա ներկայացնելու ավանդույթին:
1995 թ.-ից տարվում էին նոր շարքի թղթադրամների մշակման աշխատանքներ: Թղթադրամների դիզայնի հայեցակարգը որոշակի փոփոխություններ կրեց. կատարելագործվեցին թղթադրամների տեխնիկական բնութագրերը՝ դրանք ավելի մոտեցնելով միջազգային չափանիշներին և համաշխարհային արդի միտումներին:
1998 թ. սկսած` թողարկվում են երկրորդ շարքի 50, 100, 500, 1000, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ, պաշտպանվածությամբ և պատրաստման որակով համապատասխանում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջներին:
Թղթադրամներին պատկերված են Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության մեջ անգնահատելի հետք թողած առավել հայտնի անձանց դիմանկարները` կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյան (50 դրամ), աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյան (100 դրամ), ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան (500 դրամ), բանաստեղծ, գրող և թարգմանիչ, Եղիշե Չարենց (1000 դրամ), բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյան (5000 դրամ), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյան (10000 դրամ),  նկարիչ Մարտիրոս Սարյան (20000 դրամ): Էսքիզների հեղինակն է Աշոտ Մանուկյանը:

2001 թ. շրջանառության մեջ է դրվում 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: Դիմերեսին պատկերված է Էջմիածնի Մայր Տաճարը և կամարի հատված, դարձերես` Արարատ լեռը, Կեչառիսի վանքի խաչքարերից մեկը, և քրիստոնեությունը խորհրդանշող՝ եկեղեցու պատկերը Գրիգոր Լուսավորիչի ու Տրդատ Մեծ արքայի ձեռքերում: Էսքիզների հեղինակն է Ռուբեն Արուտչյանը:

Երկրորդ շարքի թղթադրամները վերաթողարկվել են՝ պահպանելով ընդհանուր ձևավորումը և գրառումները: Վերաթողարկումների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվել թղթադրամների պաշտպանվածությունը բարելավելուն և դրանց որակը բարձրացնելուն: Ներդրվել են ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների գործնականում բոլոր նվաճումները՝ լաքապատում, հոլոգրամաների, երանգափոխ ներկերի կիրառում և այլն: Հայկական թղթադրամներում կիրառվում են մինչև 17 պաշտպանական հատկանիշներ, ինչի շնորհիվ բավարարվում են ժամանակակից թղթադրամների տպագրության պահանջները: Օպտիմալացվում և համախմբվում են ձևավորման բոլոր տարրերը. ժամանակակից պաշտպանական բաղադրիչներ են հայտնվում նաև թղթադրամների դարձերեսին:
2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվում ՀՀ երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով (հատվել են Լեհաստանի դրամահատարանում): Այդ շարքի ամենաբարձր անվանական արժեքը՝ 500 դրամը, թողարկվել է նույն անվանական արժեքով թղթադրամը մետաղադրամով փոխարինելու նպատակով: Ի տարբերություն թղթադրամների, մետաղադրամների տեխնիկական բնութագրերը նոր հատումների արդյունքում մնացել են միանգամայն նույնը՝ բացառությամբ 2004 թ. նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամի:

ՀՀ երկրորդ շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ,, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ երկրորդ շարքի 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երկրորդ շարքի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ երկրորդ շարքի 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ երկրորդ շարքի 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ երկրորդ շարքի 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ երկրորդ շարքի 200 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

ՀՀ երկրորդ շարքի 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվում 1993-1995 թթ. նմուշի և 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Դրանք դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, թեև փոխանակվում են ՀՀ կենտրոնական բանկում և ՀՀ տարածքում գործող բանկերում` իրենց անվանական արժեքներով:

2009 թ. թողարկվում է ամենաբարձր` 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Դիմերեսին Աբգար Ե թագավորի պատկերն է, դարձերեսին` Հիսուսի աշակերտ Թադեոսի կողմից Աբգար Ե թագավորին Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակի փոխանցման տեսարանը:  Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:

1996-1997 թթ. առաջին անգամ թողարկվեցին պղնձի և նիկելի համաձուլվածքի երկու՝ հիշատակային և հոբելյանական շրջանառու մետաղադրամներ՝ նվիրված Շախմատի 32-րդ օլիմպիադային և Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաև Անահիտ աստվածուհուն նվիրված ոսկե մետաղադրամ:

2012 թ. թողարկվեցին 50 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված Հայաստանի 10 մարզերին և քաղաքամայր Երևանին: Այդ մետաղադրամների դիմերեսին դրվագված են յուրաքանչյուր մարզին առավելապես բնորոշ պատկերներ: Բոլոր շրջանառու հիշատակային մետաղադրամները միաժամանակ շրջանառության մեջ են ստանդարտ մետաղադրամների հետ և դրամանիշերի հավաքորդների շրջանում մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

2014 թ. շրջանառության մեջ դրվեցին 200 դրամ անվանական արժեքով 6 տեսակի («Կաղնի», «Սոսի», «Ուռենի», «Հաճարենի», «Սոճի», «Բարդի») շրջանառու հիշատակային մետաղադրամները՝ նվիրված Հայաստանի վայրի ծառերին: Շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրերով, ինչպես նաև դարձերեսի պատկերով կրկնում են 2003 թ. թողարկման 200 դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամը:

100 դրամ անվանական արժեքով hիշատակային շրջանառու մետաղադրամ «Շախմատի 32-րդ օլիմպիադա»

25000 դրամ անվանական արժեքով հիշատակային շրջանառու մետաղադրամ «Անահիտ աստվածուհի»

100 դրամ անվանական արժեքով հոբելյանական շրջանառու մետաղադրամ «Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակ»

50 դրամ անվանական արժեքով մայրաքաղաք Երևանին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Կոտայքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Գեղարքունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Լոռու մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Շիրակի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Տավուշի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Սյունիքի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Արարատի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Վայոց Ձորի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Արագածոտնի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

50 դրամ անվանական արժեքով Արմավիրի մարզին նվիրված շրջանառու հիշատակային մետաղադրամ

2018թ., ՀՀ ազգային արժույթի 25-ամյակի կապակցությամբ, ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է III շարքի ՀՀ թղթադրամները՝ լուծելով պաշտպանված տպագրության տեխնոլոգիական նորարարություններով պայմանավորված մի շարք կարևորագույն խնդիրներ.

  • օպտիմալացվել է ՀՀ թղթադրամների կառուցվածքային շարքը նոր՝ 2000 դրամ արժողությամբ թղթադրամի ներդրմամբ, որի ներառմամբ III շարքի թղթադրամների կառուցվածքը ներկայացնում են 1000, 2000, 5000, 10000, 20000 և 50000 անվանական արժեքներով թղթադրամները,
  • III շարքի թղթադրամների համար մշակվել է նոր դիզայն՝ պահպանելով հայ անվանի անհատների պատկերման սկզբունքը և, միևնույն ժամանակ, ընդլայնելով նրանց ներկայացման թեմատիկ և աշխարհագրական սահմանները,
  • թղթադրամների արտադրության համար HybridTM կոմպոզիտային հումքի օգտագործումը երկարացրել է թղթադրամների շրջանառության մեջ գտնվելու ժամանակահատվածը,
  • անզեն աչքով լավ տեսանելի պաշտպանական ժամանակակից, վառ հատկանիշների կիրառման շնորհիվ հեշտացել է բնակչության կողմից թղթադրամների ճանաչելիությունը և դրանց իսկության ստուգումը:

ՀՀ II շարքի թղթադրամները ՀՀ տարածքում մնալու են որպես օրինական վճարամիջոց և շրջանառվելու են III շարքի թղթադրամներին զուգընթաց՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում: 

ՀՀ III շարքի թղթադրամներին պատկերված են Հայաստանի մշակույթի և պատմական ժառանգության մեջ անգնահատելի հետք թողած հետևյալ հայտնի անձանց դիմանկարները` մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակ (1000 դրամ, Էսքիզների (դիմերես, դարձերես) հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը), շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյան (2000 դրամ), ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյան (5000 դրամ), հայ երգահան, երաժշտագետ Կոմիտաս (10000 դրամ), աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկի (20000 դրամ, էսքիզի (դարձերես) հեղինակն է Վարդան Վարդանյանը), եկեղեցական գործիչ, քրիստոնյա Հայաստանի առաջին Կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչ (50000 դրամ):

2000 դրամ, 5000 դրամ, 10000 դրամ, 50000 դրամ, 20000 (դիմերես) էսքիզների (դիմերես, դարձերես) հեղինակն է Սուրեն Սիմոնյանը:
ՀՀ III շարքի թղթադրամները տպագրվել են գերմանական «Giesecke & Devrient» ընկերության կողմից:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դարձերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դարձերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես, դարձերես

Մեկ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Երկու հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Նյութը հրապարակվել է 30 օր առաջ