Դրամաշրջանառությունը ԽՍՀՄ ժամանակաշրջանում

1924 թ. Խորհրդային Միության տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամները. 1, 2, 3 և 5 կոպեկ արժողությամբ` պղնձից, 10, 15, 20 կոպեկ արժողությամբ` ցածրորակ արծաթից և 50 կոպեկ, 1 ռուբլի արժողությամբ` արծաթից: 1925-1928 թթ. թողարկվում է ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը` կես կոպեկը:

1926 թ. սկսած թողարկվում են 1, 2, 3 և 5 կոպեկ անվանական արժեքներով մետաղադրամները` բրոնզից, իսկ 1931 թ. սկսած` 10, 15, 20 կոպեկ արժողությամբ մետաղադրամները` պղինձ-նիկելի համաձուլվածքից:
Շատ բազմազան են եղել ԽՍՀՄ թղթադրամների թողարկումները: Դրանք սկիզբ են առնում 1923 թ-ից, և կարճ ժամանակահատվածում տարբեր շարքերի թողարկումները հաջորդում են մեկը մյուսին: Թողարկվում և միաժամանակ շրջանառվում են ինչպես «ռուբլի», այնպես էլ «չերվոնեց» դրամական միավորները (1 չերվոնեցը հավասար էր 10 ռուբլու): Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի կապակցությամբ 1937 թ. թողարկված չերվոնեցների շարքի թղթադրամներին առաջին անգամ պատկերվում է Վ. Լենինի դիմանկարը:

ԽՍՀՄ թղթադրամ` 1 չերվոնեց
ԽՍՀՄ թղթադրամ` 1 չերվոնեց

1947 թ. թողարկվում է 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամների նոր շարք` նպատակ ունենալով նպաստել պատերազմից տուժած տնտեսության արագ վերականգնմանը:

1947 թ. նմուշի 1 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1947 թ. նմուշի 1 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1961 թ. ԽՍՀՄ-ում իրականացվում է դենոմինացիա (10:1 հարաբերակցությամբ), և շրջանառության մեջ է դրվում մետաղադրամների նոր շարքը` 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ: Թղթադրամների շարքը կազմում են 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները:

1961 թ. նմուշի 1 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

1961 թ. նմուշի 1 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

1961 թ. նմուշի 10 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

1961 թ. նմուշի 10 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

1991 թ. դրամաշրջանառությունը կարգավորելու նպատակով 50 և 100 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները փոխարինվում են նոր` 1991 թ. նմուշի 50 և 100 (երկու տարբեր տիպի) ռուբլի արժողությամբ թղթադրամներով, իսկ ավելի ուշ շրջանառության մեջ են դրվում նաև 1991 թ. նմուշի 1, 3, 5, 10, 200, 500 և 1000 ռուբլիանոց թղթադրամները:

1991 թ. նմուշի 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ
1991 թ. նմուշի 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամ

1992 թ. հունվարից սկսվում է գների ազատականացումը, որը հանգեցնում է գների բարձրացմանը և ռուբլու արժեզրկմանը: Շրջանառության մեջ են դրվում 1992 թ. նմուշի թղթադրամները` 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով:

Նյութը հրապարակվել է 09/11/2018