Առաքելություն և խնդիրներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է:

Կենտրոնի հիմնական թիրախը դպրոցականներն ու ուսանողներն են, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական 2-3 անգամ, մինչև 35 հոգանոց խմբերով:

Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ:
Կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար:

Նյութը հրապարակվել է 08/29/2018