Հնարավորություններ, կառուցվածք

Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում: Ցուցադրանքը զբաղեցնում է 2 հարկ՝ 500 քառ.մ. ընդհանուր տարածքով:

  • Կենտրոնի հիմնական թիրախը դպրոցականներն են և ուսանողները, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական 2-3 անգամ, մինչև 35 հոգանոց խմբերով: Նախատեսված է, որ տարեկան Կենտրոն կայցելի 10 000 - 15 000 այցելու:
  • Ցուցադրանքում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների և ֆինանսական կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:
  • Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ ցուցադրանքը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն:
  • Միևնույն ժամանակ, կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար:
  • Կենտրոնի տարածքը հարմարեցված է հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների համար:
  • Այցելուների կենտրոնի աշխատանքային ժամերն են՝ 09:30 - 17:30:
  • Այցելուների կենտրոնի աշխատանքային օրերն են՝ Երկ.,Երք., Չրք., Հնգ., Ուրբ.:

Կենտրոնի ընդհանուր կառուցվածքը.

  1. Հայաստանի դրամաշրջանառության պատմություն
  2. Հայաստանի Հանրապետության արժույթ
  3. Դրամանիշների / թղթադրամների ստեղծման գործընթաց
  4. Դրամի պաշտպանական հատկանիշներ
  5. Դրամանենգությունը հանցանք է
  6. Վճարահաշվարկային համակարգեր և վճարային քարտեր
  7. Դրամավարկային քաղաքականություն
  8. Միջազգային պահուստների կառավարում
  9. Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական Դիտարկումների Կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
  10. Բաց գրադարան
  11. Խաղասրահ
  12. Կինոսրահ
  13. Վաճառասրահ
Նյութը հրապարակվել է 08/29/2018