Այցելուների կենտրոնի ստեղծումը

Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ընդունվել է 2007 թվականի վերջին՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կենտրոնական բանկերի լավագույն փորձը և մեր երկրի առանձնահատկությունները:
Կենտրոնի շինարարական և ձևավորման աշխատանքները տևել են գրեթե չորս տարի:
Այցելուների առաջ իր դռները բացել է 2011թ. աշնանը՝ այցելուների առաջին խումբը Կենտրոն է այցելել 2011թ. սեպտեմբերի 20-ին:

  • Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում:
  • Նախատեսվում է, որ տարեկան Կենտրոն կայցելի մոտ 10 000 - 15 000 այցելու:
  • Ցուցադրանքում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների և ֆինանսական կայունությունը, ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ:

Նյութը հրապարակվել է 08/29/2018