Սա հետաքրքիր է

«Կոմիտաս-150» հուշադրամը միջազգային մրցույթի հաղթող

ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ․ թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել  է 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։

Հուշադրամի էսքիզների հեղինակներն են՝ Վարդան Վարդանյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Դրամների համաստեղություն-2020» մրցույթին մասնակցելու հայտով են դիմել 26 կազմակերպություն 17 երկրներից՝ ներկայացնելով 2019 թ․ թողարկված 159 հուշադրամ։

Հաղթող հուշադրամներն ընտրվել են միջազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով:

 Մրցույթի նյութերին կարող եք ծանոթանալ www.gold10.ru կայքէջից։

«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամ, դիմերես

«Կոմիտաս-150» արծաթե հուշադրամ, դարձերես

Այլ նորություններ