Սա հետաքրքիր է

Ի՞նչ պետք է իմանալ ինտերնետով գնումներ կատարելիս

Համացանցը հիմնովին փոխել է սպառողների՝ գնումներ կատարելու մշակույթը. խանութներից ավանդական գնումներ կատարելուը իր տեղը զիջում է ինտերնետային խանութներից գնումներ կատարելուն՝ պայմանավորված վերջիններիս մի շարք առավելություններով։ Համացանցը հնարավորություն է տալիս կատարել գնումներ 24/7 ռեժիմով՝ աշխարհի ցանկացած կետից։ Բացի այդ, ինտերնետային խանութներում ներկայացված են ընտրության ավելի լայն հնարավորություններ, այդ թվում նաև համաշխարային բրենդերի ապրանքներ, որոնք կարող են տվյալ երկրում կամ քաղաքում ներկայացված չլինել կամ առկա չլինել վաճարասրահներում։

Ինտերնետային խանութների մեծ մասում հնարավոր է վճարել առցանց (online), արագ, ապահով, առանց որևէ բարդությունների՝ հետևելով հետևյալ կանոններին․

  • Ստուգե՛ք ինտերնետային խանութի հուսալիությունը։ Կայքում պետք է մանրամասն ներկայացված լինի ընկերության մասին տեղեկատվություն, հասցե, կոնտակտային տվյալներ։ Փնտրե՛ք կայքի ու խանութի մասին կարծիքներ, արձագանքներ:
  • Մուտքագրե՛ք վճարման տվյալները միայն ապահով և հուսալի կայքերում։ Դրանք կարելի է ճանաչել հետևյալ կերպ․հղման տողի սկզբնամասում պետք է լինի https:// գրառումը և կողպեքի նշանը՝ վեբ-բրաուզերում:
  • Երբեք որևէ այլ անձի մի՛ փոխանցեք բանկային հաշիվների, քարտերի, ինչպես նաև այլ անձնական տեղեկություններն ու գաղտնաբառերը, այդ թվում նաև էլեկտրոնային փոստի կամ սոցիալական կայքերի միջոցով:
  • Երբեք մի՛ վստահեք այն ինտերնետային խանութներին կամ կայքերին, որոնք առաջարկում են ապրանքներ կասկածելի ցածր գներով:

cover.jpg

  • Օգտագործե՛ք հատուկ ինտերնետային գնումների համար ձեռքբերված բանկային քարտ և երբեք մեծ չափի գումար մի պահեք այնտեղ:
  • Ապահով ինտերնետային գնումների կատարելու համար Ձեզ սպասարկող բանկից ճշտե՛ք և ակտիվացրե՛ք ապահովության հավելյալ գործիքներ (օրինակ՝ 3D secure համակարգ):
  • Ծանոթացե՛ք Ձեր իրավունքներին և ընկերության կողմից սահմանված ապրանքի (ների) վերադարձի պայմաններին:
  • Միշտ ակտիվ պահե՛ք համակարգչի հակավիրուսային համակարգերը:
  • Անձնական էջի համար օգտագործե՛ք բարդ, անվտանգ գաղտնաբառեր։ Միևնույն գաղտնաբաառը մի՛ օգտագործեք տարբեր կայքերում գրանցման և տարբեր անձնական և սոցիալական էջերի համար։ Գաղտնաբառը պետք է բաղկացած լինի առնվազն 8 նիշից, պարունակի մեծատառերի և փոքրատառերի, տառերի և թվերի համադրություն, առնվազն մեկ նշան:
  • Ինտերնետային գնումներ կատարելիս հավաստիացե՛ք, որ ինտերների հասանելիությունը անվտանգ է։ Խուսափե՛ք հանրային (խանութների, սրճարանների, առևտրային կենտրոնների) բաց, անվճար Wi-Fi հասանելիությունից:
  • Մինչև վճարելը և պատվերը հաստատելը ստուգե՛ք առաքման հասցեն, ապրանքի գինը, առաքման գինը, բանկային քարտի տվյալները և արտարժույթի փոխարժեքը Ձեր բանկից։

Աշխարհում հաշվարկվում է շուրջ 23 միլիարդ սարքավորում, որոնք ունեն ելք դեպի համացանց։

Ինտերնետային գործարքների ծավալը աճում է 5 անգամ ավելի արագ, քան կանխիկ քործարքների քանակը։

  • Եթե ստուգել եք անվտանգության բոլոր չափանիշերը, վստահ եք որ կատարելու եք անվտանգ գնումներ, ապա վճարելուց հետո պահպանեք վճարման հաստատումները՝ պատվերի համարը, ապրանքի նկարագրությունը և գինը, էլեկտրոնային նամակները, որոնք կհաստատեն վճարման կատարումը, պատվերի առաքման մասին տեղեկատվությունը և բեռնակրման համարը։

4-order.jpg

5-track.jpg

Էլեկտրոնային առևտրի հակիրճ վիճակագրություն

Ինչպե՞ս կարող են խաբել

1․ Կարող են չառաքել

Գրեթե բոլոր ինտերնետային խանութները աշխատում են գումարի ամբողջական կանխավճարի սկզբունքով։ Այս դեպքում խաբեության ամենապարզ տարբերակը այն է, որ Ձեր կողմից արդեն իսկ գնված ապրանքը (ները) կարող են չառաքվել կամ կարող են առաքվել ապրանք(ներ), որի(ոնց) որակական չապանիշները չեն համապատասխանում դրանց նախնական նկարագրին։ Հետևաբար կկորցնեք Ձեր ամբողջ գումարը։

2․Անսարք ապրանքի առաքում

Այս դեպքը հիմնականում վերաբերում է տեխնիկայի, սաքավորումների ձեռքբերմանը։ Շատ դեպքերում պատահում է այնպես, որ ապրանքի նկարագրության բաժնում ոչ բարեխիղճ վաճառող ընկերությունը սարքավորումը որակում է որպես նոր, գերազանց վիճակում, և պատվերը ստանալուց հետո պարզվում է, որ սարքավորումը կամ տեխնիկան չի աշխատում կամ աշխատում է խափանումներով։ Իսկ վաճառող ընկերությունը հրաժարվում է այն փոխանակել աշխատող սարքավորման հետ կամ վերադարձնել վճարված գումարը։

3․ Ֆիշինգ

Շատ հաճախ որոշ կայքեր թաքնվում են ինտերնետային խանութների ներքո։ Իրականում այն ինչ նրանց պետք է դա Ձեր վճարային քարտի տվյալներն են՝ քարտապանի անունը, ազգանունը, քարտի համարը, տրամադրման ժամանակաշրջանը, CVV կոդը, անձնական տվյալները՝ օգտանուն, գաղտնաբառ, էլեկտրոնային փոստ և այլն։ Խարդախների այս տեղեկությունները իմանալու նպատակն է հափշտակել գումարներ անձնական տվյալները գողանալու միջոցով։

Հակիրճ վիճակագրություն վճարային քարտերից գումարի հափշտակության վերաբերյալ

Հավանաբար Ձեզ համար նորություն չէ, որ խարդախությունը գլոբալ և ազգային խնդիր է: Էլեկտրոնային առևտրի և դրանից օգտվողների համայնքի աճը պայմանավորում է վճարային քարտերի խարդախությունների ավելացումը: