Սա հետաքրքիր է

Օշին թագավորի թողարկած դրամները

Հեթում II-ի Օշին և Ալինախ եղբայրները լուծեցին երկու թագավորների սպանության վրեժը՝ Բիլարղուին դուրս վռնդելով երկրից, ապա նրան մահապատժի ենթարկելով մոնղոլ իշխան Օլջեյթուի հրամանով։ Օշինի գահակալման տարիներն անցան համեմատաբար խաղաղ պայմաններում, մասնավորապես՝ առանց մամլուքյան ավերիչ ասպատակությունների, որոնք վերջին տասնամյակներում Կիլիկիայի համար դարձել էին ամենամեծ պատուհասը Կիլիկիայի գլխավոր նավահանգիստը՝ Այասը, շարունակում էր մնալ Միջերկրականի արևելյան ափերում միջազգային առևտրի կենտրոններից մեկը և արքայական գանձարանի սնուցման կարևոր աղբյուրը։


Օշինի թագվորինները հար և նման են Լևոն III-ի ուշ թողարկումներին և, անշուշտ, դրամահատման կնիքները ձևավորվել ու փորագրել է նույն վարպետը։ Տարբերությունը, ըստ էության, միայն թագավորների անունների և դաշտում տեղադրված նշանների մեջ է։ Օշինի ուշ թողարկումները, գեղարվեստական ու տեխնիկական կատարման առումով, զիջում են առաջիններին և նախորդ շարքի դրամներից տարբերվում են դիմերեսի դաշտի վերստուգիչ նշաններով։


820.jpg


Օշինը եղավ վերջինը Կիլիկիայի թագավորներից, որի արծաթե դրամների դիմերեսին թագավորը պատկերված էր առյուծազարդ գահին բազմած տեսքով, իսկ դարձերեսին խաչի երկու կողմում կանգնած առյուծներն էին։


Նրան հաջորդած բոլոր թագավորները արծաթե դրամների վրա հանդես էին գալիս միայն որպես հեծյալ։ Այս դրամների պատկերագրության մեջ Օշինի կատարած նորամուծությունը Տիրոջ աջի պատկերումն էր՝ թագավորի գլխի մոտ։


57.+17939-211_22+mm.jpg


Օշինի պղնձե դրամաթողարկումը սահմանափակվել է միայն փոքր չափի փողերով, դիմերեսին՝ գահին բազմած թագավորի, դարձերեսին՝ հավասարաթև խաչի պատկերներով։


Օշինի մահից հետո կիլիկիայի գահը ժառանգեց նրա տասնամյա որդի՝ Լևոն IV-ը։


Լևոն IV-ի թագվորինների մեծ մասը ոճական շատ ընդհանրություններ ունի Օշինի գահակալման վերջին շրջանի թողարկումների հետ։ Երկու թագավորների դրամներն այնքան իրար նման են, որ վատ պահպանված, վատ հատված կամ մամլուքների կողմից վերահատված դրամի հետ գործ ունենալիս կարելի է դժվարանալ կողմնորոշվել։ Պատկերային ձևավորման ու ոճի առումով բավական միօրինակ թագվորինների այդ սերիան թողարկվել է Լևոն IV-ի քսանմեկամյա գահակալման առաջին շուրջ տասնհինգ-տասնյոթ տարիների ընթացքում։


59.+18390-141_17+mm.jpg


Նրա հաջորդ սերիայի դրամներն առանձնանում են յուրահատուկ ոճով և դիմերեսի ձախ դաշտում օղակաձև նշանի առկայությամբ։


Լևոն IV-ի գահակալման վերջում, հավանաբար՝ 1337-1341 թվականներին, թագվորինների մեկ այլ սերիա, որի գլխավոր առանձնահատկությունը թագավորի անվան ԼԵՎՈՆ գրության ձևն է՝ գրաբարյան ուղղագրության կանոններով սովորաբար գրվող ԼԵՎՈՆ-ի փոխարեն։