Սա հետաքրքիր է

ՀՀ ԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։

Հայաստանում նախքան ազգային արժույթին անցնելը, ձեռնարկվեցին որոշակի քայլեր, և կատարվեցիՆ ծավալուն նախապատրաստական աշխատանքներ։ 1992 թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց ազգային դրամի անվանումը, տեսքը և շրջանառության մեջ դնելու մեխանիզմը սահմանող մրցանակային հանձնաժողով։

Հանձնաժողովի 1992 թվականի մարտի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված էին երկու կարևորագույն հարցեր․               

  • Հայաստանի ազգային դրամի անվանումը,
  • Հայաստանի ազգային թղթադրամների նմուշների մրցութային ընտրությունը։  

Տարբեր կազմակերպություններից և անհատներից նախապես ստացվել էին բազմաթիվ առաջարկություններ ազգային արժույթի հիմնական դրամական միավորի անվանման վերաբերյալ՝ դրամ, ստակ, իբիր, դահեկան։ Առաջարկվում էին նաև մանրադրամի տարբեր անվանումներ՝ ար, մանրադրամ, մանր, դրամ, իմի, զուզա, պլիկ, լումա։ Հանձնաժողովի նիստի ազգային արժույթի անվանման վերաբերյալ իր առաջարկը ներկայացրեց նաև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դրամ  և լումա  տերբերակները։

Հանձնաժողովի քվեարկությամբ՝ 7 կողմ և 1 դեմ ձայներով, որոշվեց առաջարկել ՀՀ կառավարությանը՝ դիմել ՀՀ Գերագույն խորհրդին՝ ազգային արժույթը անվանելու դրամ և լումա։ Այս որոշմանը դեմ էր քվեարկել ՀՀ ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, նշելով որ հետագայում հնարավոր են որոշակի տերմինաբանական խնդիրներ։

Մրցանակային հանձնաժողովը 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով թղթադրամների ձևավորման հաղթող ճանաչեց Հայաստանի նկարիչների միության անդամներ Հրաչյա Ասլանյանի և Աշոտ Մանուկյանի համատեղ ներկայացրած նախագիծը։

ՀՀ առաջին շարքի 10 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 10 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 25 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 25 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 50 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 100 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 200 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 200 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ առաջին շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

Անհրաժեշտ է նշել, որ դրամանիշերի թողարկումը բավականին երկարատև և ծավալուն աշխատանք է պահանջում։ Թղթադրամները և մետաղադրամները, մինչև վերջնական տեսք ընդունելն ու օրինական վճարամիջոց դառնալը, անցնում են պատկերային և գունային մշակման բազմափուլ գործընթաց։

1992 թ․ մրցույթի արդյունքում ընտրվել էին ՀՀ առաջին թղթադրամների ուրվագծերը, և որոշվել էին ազգային արժույթի դրամական միավորների անվանումները։ Անորոշ էր մնացել միայն ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելու ժամկետը։

1993 թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ ԳԽ որոշմամբ, դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով, ստեղծվեց ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի և ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ։ Հանձնաժողովի վրա դրվեց իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը։

Նոյեմբերի 19-ին ՀՀ դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովն ընդունեց թիվ 15 պատմական որոշումը․

«1993 թնոյեմբերի 22-ին ժամը 00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում 1993 թնմուշի ՀՀ կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամանոց բանկային տոմսերը» ։

ՀՀ շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը՝ դրամը։

Հաջորդ տարվա հոկտեմբերի 24-ին սկսեց շրջանառվել 1994 թ․ նմուշի 1000 դրամը, որի ձևավորումը կատարել էր Աշոտ Մանուկյանը, իսկ սեպտեմբերի 6-ին՝ 1995 թ․ նմուշի 5000 դրամ անվանական անրժեքնով թղթադրամը, որի ձևավավորման հեղինակն էր Հրաչյա Ասլանյանը։

ՀՀ առաջին շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերե

ՀՀ առաջին շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ առաջին շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

Բոլոր թղթադրամները պատրաստվել են բարձրորակ, պաշտպանված, 100 %-անոց բամբակե թղթից և տպագրվել են գերմանական «GIESECKE & DEVERIENT GmbH» ընկերության կողմից:

ՀՀ դրամանիշերի՝ թղթադրամների, շրջանառու մետաղադրամների, հուշադրամների և ներդրումային դրամների թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ տարածքում արժույթի թողարկման և դրամաշրջանառության կարգավորման բոլոր հարցերը կարգավորվում են միայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված որոշումներով։

ՀՀ արժույթի՝ դրամի համար ընդունված միջազգային ISO կոդն է՝ AMD :

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2001 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 25 արձանագրային որոշմամբ ընդունվել է դրամի խորհրդանշանը (գրանշան), որի ուրվագիծը համատեղ կատարել են Կարեն Կոմենդարյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանը։ Գրանշանն ունի հետևյալ տեսքը՝ ֏ ։

Աղբյուրը՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» գիրքը, ՀՀ կենտրոնական բանկ 2018