Սա հետաքրքիր է

Թողարկվել է նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

«Կովկասյան ընձառյուծի տարի»

Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:

Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 925
Քաշը՝ 33,6 գ
Տրամագիծը՝ 40,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 700 հատ

 

Էսքիզների հեղինակ՝ Արամ Ուռուտյան։

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում։

«Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամ, դիմերես

«Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամ, դարձերես