Սա հետաքրքիր է

Բրիտանական թանգարանի դրամի սրահ, սենյակ 68

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Լոնդոն, Անգլիա

Բրիտանական թանգարանի դրամի պատմությանը նվիրված սրահն այն եզակիներից է, որը պատմում է դրամի 4000-ամյա համաշխարհային պատմության մասին՝ սկսած Անատոլիայում հատված առաջին մետաղադրամներից և Չինաստանում թողարկված առաջին թղթադրամներից՝ միաժամանակ կենտրոնանալով համաշխարհային ընթացիկ տնտեսական դրության և վճարային միջոցների ապագա միտումների վրա։

1.jpg

Ամենաառաջին Դրամի սրահը Բրիտանական թանգարանում բացվել է դեռևս 1997-ին, և նրա թեմատիկ մոտեցումը կրկնօրինակվել է աշխարհում բազմաթիվ այլ դրամի թանգարանների կողմից։ Տարիներ անց թանգարանի ամբողջ հավաքածուն, ինչպես նաև դիզայնը թարմացվեց։
Թանգարանի ցուցանմուշների մեջ առանձնանում է Զիմբաբվեի 2009թ. հիպերինֆլյացիայի ժամանակ թղթադրամներով ստեղծված պոստերը, որի վրա գրված է՝ «Այս դրամների վրա տպելն ավելի էժան է, քան թղթի վրա տպելը»։ Դրամի սրահում կարող եք նաև տեսնել երբևէ ամենամեծ անվանական արժեքն ունեցող թղթադրամը, որը տպվել է 1946 թվականի հետպատերազմյան Հունգարիայում և արժեցել է 100 քվինտիլիոն հունգարական պենգո։

2.jpg

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019