Սա հետաքրքիր է

Լեհաստանի ազգային բանկի փողի կենտրոն

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Վարշավա, Լեհաստան

Կենտրոնը ստեղծվել է ի պատիվ Սլավոմիր Սկշիպեկի և գտնվում է Լեհաստանի ազգային բանկի գլխամասում ՝ Վարշավայում։ Կառույցի ղեկավարը՝ Սլավոմիր Սկշիպեկը, ինժեներ և տնտեսագետ էր։ Նա Լեհաստանի կենտրոնական բանկի նախագահն էր մինչև իր մահը 2010 թվականին Սմոլենսկում՝ լեհական Air Force ՏՈՒ-154-ի վթարի պատճառով։ Փողի կենտրոնը տնտեսական հարցերով հետաքրքրված բոլոր անձանց նվիրված՝ փողի մասին գիտելիքների ժամանակակից հավաքածու է։
Կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու դրամի պատմությունը, հարստացնելու իրենց գիտելիքները տնտեսագիտության մասին նոր փաստերով, ավելի լավ հասկանալու դրամական համակարգում կենտրոնական բանկի դերը և մոտիկից ծանոթանալ տնտեսական գործընթացների էությանը: Այլ կերպ ասած՝ դուք կարող եք սովորել՝ ինչպես ներգրավել կամ ներդնել գումար, ինչ է արժույթը և ինչ դեր ունի հենց Լեհաստանի կենտրոնական բանկը:

cover.jpg

Կենտրոնն իր տրամադրության տակ ունի գերժամանակակից սարքավորումներ, հետաքրքիր ֆիլմեր, վիդեոխաղեր և անիմացիաներ: Իսկ հնության սիրահարներն այստեղ կգտնեն լեհական մետաղադրամների մեծ հավաքածու:

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019