Սա հետաքրքիր է

Մեխիկոյի տնտեսագիտության ինտերակտիվ թանգարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Մեխիկո, Մեքսիկա

Մեխիկոյում գտնվող տնտեսագիտության ինտերակտիվ թանգարանն աշխարհում առաջինն է, որը նվիրված է բացառապես տնտեսագիտությանը։ Թանգարանը բացվել է 2006-ին Մեխիկոյի փոքր պատմական կենտրոնում։ 1990 թվականին Մեքսիկայի բանկը գնեց նախկին հիվանդանոցի շենքը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 15 տարի պահանջվեց, որ շենքը բերեն այն վիճակին, որպիսին, հավանաբար, եղել էր 19-րդ դարում։ Թանգարանի կարևո-րագույն նպատակներից է խթանել տնտեսագիտական կրթությունը, որը պակասում է պետական դպրոցներում։ Ցուցանմուշները ցույց են տալիս, թե ինչպես է յուրաքանչյուր մեքսիկացի ազդեցություն կրում կամ ազդում տնտեսության վրա։
Այստեղ կարելի է տեսնել ֆինանսական շուկայի սիմուլյացիա, ուսումնասիրել, թե ինչպես է տպվում փողը, ինչպես են սկսում աշխատել կորպորացիաները, կամ կարող եք ստեղծել ձեր սեփական արժույթի դիզայնը։ Թանգարանը նաև ավելացրել է ևս մեկ սենյակ, որը կոչվում է «Փողի ապագան». սենյակը պատմում է վճարման էլեկտրոնային և այլ տարբերակների մասին։ Թանգարանում կարող եք նաև գտնել Լատինական Ամերիկայի գաղութային ժամանակաշրջանի մետաղադրամների ամենաարժեքավոր հավաքածուն։

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019