Սա հետաքրքիր է

Չիկագոյի Դաշնային բանկի դրամի թանգարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Չիկագո, ԱՄՆ

Երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչ տեսք կունենա մեկ միլիոն դոլարը մեկ դոլարանոց թղթադրամներով։ Ամեն տարի մոտ 40.000 մարդ այցելում է Չիկագոյի Դաշնային բանկի դրամի թանգարան, որպեսզի տեսնի հանրահայտ «մեկ միլիոնանոց խորանարդը», որը թանգարանի ամենավառ ցուցանմուշներից է և կշռում է մեկ տոննայից ավելի։

1.jpg

Ամերիկյան բոլոր տուրիստական բրոշյուրները հրավիրում են ձեզ Չիկագո՝ վայելելու հայտնի «Համիլթոն» մյուզիքլը և ծանոթանալու այն մարդու պատմությանը, որը, լինելով ԱՄՆ գանձապետարանի քարտուղարը, դարձել է հանրաճանաչ մյուզիքլի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր։ Թանգարանում դուք կհասկանաք, թե ինչպես ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկի՝ Ալեքսանդր Համիլթոնի տեսլականն ի վերջո հանգեցրեց ամերիկյան դաշնային պահուստային համակարգի ստեղծմանը։
Թանգարանում առկա բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների, մետաղադրամներով լցված ապակե հատակի, ամերիկյան պատմության տարբեր շրջաններին պատկանող թղթադրամների կողքին առանձնանում է 1890թ. 1000 դոլարանոց թղթադրամը, որը կոչվում է «Մեծ ձմերուկ», քանի որ թղթադրամի վրա պատկերված 0-ները հիշեցնում են 3 մեծ ձմերուկներ։ Այդպիսի մի թղթադրամ աճուրդի ընթացքում վաճառվել է ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլարով։
Չիկագոյի դրամի թանգարանում կարող եք նաև լուսանկարվել և ձեր դեմքով թղթադրամ ստանալ։

2.jpg

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019