Սա հետաքրքիր է

Մեյբանկի դրամի թանգարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Կուալա Լումպուր, Մալայզիա

Մեյբանկի դրամի հայտնի թանգարանը գտնվում է մայրաքաղաք Կուալա Լումպուրի սրտում։ Այստեղ դուք կարող եք գտնել Մալաքքայի Սուլթանության ժամանակաշրջանի՝ 15-16-րդ դարերի մետաղադրամներ և թղթադրամներ։ Ի սկզբանե թանգարանը բացվել է այլ նպատակով՝ հավաքել երկրում երբևէ հայտնված բոլոր դրամները։ Ներկայումս թանգարանն ունի նաև երկրում դրամի պատմությանը նվիրված հետազոտական կենտրոն։

pic3.jpg

Բացի 16-17-րդ դարերի պորտուգալական գաղութացման շրջանի արծաթե և ոսկեդրամներից, Արևմտյան Բալի տարածաշրջանի Նեգարա քաղաքի բանկի կողմից թողարկված $ 1, $ 5, $ 10, $ 50, $ 100 և $ 1000-ին համարժեք թղթադրամներից, ոսկե ավազից և արծաթե ձուլակտորներից, որոնք օգտագործվել են որպես փող Մալաքքայի Սուլթանության առևտրականների կողմից, թանգարանում կարող եք գտնել նաև Ինդոնեզիայում, Սինգապուրում, Թաիլանդում և Ֆիլիպիններում թողարկված արժույթներ, Անգլիայի Վիկտորյա թագուհու, Էդուարդ VII և Գեորգ V թագավորների ժամանակաշրջանում՝ 19-20-րդ դարերում օգտագործվող մետաղադրամներ։

Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից են նաև թնդանոթի արկերի մանրակերտները, որոնք Բոռնեո կղզու բնակիչների կողմից օգտագործվում էին որպես վճարման միջոց և դրանցով հնարավոր էր գնել բազմաթիվ իրեր։

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019