Սա հետաքրքիր է

Բրազիլիայի դրամի թանգարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Բրազիլիա, Բրազիլիա

Բրազիլիայի Դրամի թանգարանը գտնվում է Կենտրոնական բանկի առաջին հարկում, և նրա ստեղծման գլխավոր նպատակն է եղել վճարման միջոցների ազգային ժառանգության պահպանությունը: Թանգարանի 4 սենյակներում (Բրազիլիայի սենյակ, Աշխարհի սենյակ, Ոսկու սենյակ, Բրազիլիայի կենտրոնական բանկի թողարկման սենյակ և 1937 թվականի դրամի հատման սարքավորում, որն օգտագործվում է այցելուների համար մետաղադրամ-հուշանվերներ պատրաստելու նպատակով) կարող եք գտնել բրազիլական, օտարերկրյա մետաղադրամների և թղթադրամների, ոսկու և այլ հավաքածուների ցուցադրություններ: Այլ հավաքածուների մեջ ներառված են մեդալներ, կնիքներ, դրամական կշեռքներ և այլն։

pic1.jpg

Ամենահետաքրքիր հավաքածուներից մեկը, թերևս, «Թագադրման բաժինն» է, որը բաղկացած է ընդամենը 64 մետաղադրամից, որոնք հատվել են 1822թ.՝ ի պատիվ Բրազիլիայի կայսր Պեդրո Առաջինի թագադրության: Թանգարանն այցելուներին զարմացնում է նաև Բրազիլիայում երբևէ գտած ամենամեծ բնակտորի ցուցանմուշով, որի 60կգ-ից 52-ը ոսկի է: Ընդհանուր առմամբ թանգարանում կա բրազիլական և օտարերկրյա մոտ 125.000 ցուցանմուշ:

pic2.jpg

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019