Սա հետաքրքիր է

Գերմանական Բունդեսբանկի փողի թանգարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Եթե երբևէ երազել եք կառավարել փողի հոսքեր, ապա Գերմանական Բունդեսբանկի թանգարանը ձեզ կտա այդ հնարավորությունը: Համակարգչային մոդելավորման միջոցով դուք կարող եք ազդեցություն ունենալ ֆինանսական պաշարների վրա և հասկանալ դրամական և արտարժութային քաղաքականության բարդ հարաբերությունները: Վեց թեմատիկ ցուցադրությունների շնորհիվ թանգարանը կօգնի ավելի լավ հասկանալ փողի պատմությունը:
Առաջին ցուցադրությունում դուք կտեսնեք պատմական մետաղադրամներ ամբողջ աշխարհից՝ անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրեր, ինչպես նաև թղթադրամների և վճարման այլ միջոցների ընդլայնված հավաքածու: Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկը թղթադրամների հավաքածուն ներկայացնող ապակե պատն է, որը ցուցադրում է 229 երկրների և տարածաշրջանների շուրջ 174 տեսակի թղթադրամներ: Այստեղ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ դուք նաև կարող եք ստուգել, թե արդյոք ձեր դրամապանակներում եղած գումարն իսկական է, թե ոչ: Մնացած 5 բաժինները կենտրոնանում են դրամական և արտարժութային քաղաքականությունների վրա և փորձում են հատուկ համակարգչային ծրագրերի, խաղերի միջոցով ավելի հասկանալի դարձնել մարդկանց տնտեսական եզրույթները և դրանց կապերը:

pic+2.jpg

Ի դեպ, 2018թ. ապրիլի 11-ից սեպտեմբերի 30-ը թանգարանն ունեցավ յուրահատուկ ցուցադրություն։ Գերմանիայի ոսկու պաշարները, կշռելով 3374 տոննա, աշխարհում 2-րդն են իրենց մեծությամբ։ Ցուցադրությունը հանրությանը ներկայացրեց ամենանշանակալի ոսկու սալիկների հավաքածուն։ Ցուցանմուշների շարքում հնարավոր էր տեսնել նաև աշխարհում ամենաերկարակյաց մետաղադրամը՝ դուկատը, որը հատվել է 1284թ.:

pic+3.jpg

«Երևան» ամսագիր   #1(52) 2019
«Փողադարան»
Վիկտորյա Մուրադյան

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019

«Երևան» ամսագիր #1(52) 2019