Սա հետաքրքիր է

ՀՀ երրորդ շարքի 1000, 2000, 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների պաշտպանական հատկանիշները

Հումք
Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը բամբակե թուղթ է, երկու կողմերից պատված պոլիէսթերի շերտով:

1. Ջրանիշ
- Թղթադրամի վրա ներկայացված անձի դիմապատկերն արտացոլող բազմերանգ ջրանիշ,
- Թղթադրամի անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ:

2. Թափանցիկ պատուհան
Դիզայնի էլեմենտի հստակ պատկերով թափանցիկ պատուհան:

3. Պաշտպանական ներգիծ
Պատուհանաձև պաշտպանական ներգիծ գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թվի ապամետաղականացված գրառումը։

4. Խորը տպագրություն
Թղթադրամի դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խորը տպագրության եղանակով՝ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են.
- դիմանկարը,
- դիմանկարի շուրջ պատկերները,
- թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշանները,
- թղթադրամի անվանական արժեքն արտահայտող բառերը,
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումը,
- Տկարատեսների համար նախատեսված հատկանիշը:

5. Օպտիկապես փոփոխական ներկ
Օպտիկապես փոփոխական ներկով է կատարված թղթադրամի դիմերեսին առկա պաշտպանական հատկանիշը, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է 2 կետում ներկայացված դիզայնի էլեմենտը կրկնող և հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտներ:

6. Երկգույն մարգարտափայլ տպագրություն
Թղթադրամի դարձերեսին առկա է երկգույն մարգարտափայլ ժապավեն։

7. Ուլտրամանուշակագույն հատկանիշ
Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են լուսածորող ներկով տպագրված մասեր, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո.

Դիմերես
- անվանական արժեքն արտահայտող թիվը,
- դիզայնի որոշ էլեմենտ,
- անհատական համարանիշը,
Դարձերես    
- հուշարձանը,
- հետին պլանը:

ՀՀ 3-րդ շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ 3-րդ շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ 3-րդ շարքի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ 3-րդ շարքի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ 3-րդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ 3-րդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դիմերես

ՀՀ 3-րդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դարձերես

ՀՀ երրորդ շարքի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշները

ՀՀ երրորդ շարքի 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշները

ՀՀ երրորդ շարքի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի պաշտպանական հատկանիշները