Սա հետաքրքիր է

Ինչի՞ց են պատրաստված հայկական մետաղադրամները

ՀՀ մետաղադրամները պատրաստվում են աշխարհում ընդունված և կիրառվող տեխնոլոգիաներով, հետևաբար` իրենց պաշտպանվածությամբ, երկարակեցությամբ և այլ հատկություններով չեն տարբերվում արտասահմանյան երկրների մետաղադրամներից:

20 դրամ, 50 դրամ, 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամները պատրաստված են պողպատից (երկաթի ձուլվածք ) և պղնձի, արույրի, բրոնզի, նիկելի և այլ պատվածքներով են: Նշված մետաղադրամները (20, 50, 100) երկաթի առկայության հետևանքով ենթարկվում են մագնիսական դաշտի ազդեցությանը: Շատ երկրներ օգտագործում են երկաթի ձուլվածքները մետաղադրամներ հատելու համար: Դրանց տարբեր պատվածքները (պղինձ, արույր, նիկել, մելքիոր, բրոնզ) պաշտպանիչ դեր ունեն և ուրույն տեսք են տալիս մետաղադրամներին:

10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը պատրաստված է ալյումինի համաձուլվածքից, 200 դրամը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածքից, 500 դրամի ներքին միջուկը պղինձ-նիկելից է, արտաքին օղակը՝ պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածքից:
Այս մետաղադրամները (10, 200, 500) չեն ենթարկվում մագնիսական դաշտի ազդեցությանը:
Ալյումինը տարածված ու համեմատաբար փափուկ մետաղներից է: Այն հեշտությամբ է ենթարկվում մեխանիկական մշակման, որովհետև ունի մեծ կռելիություն: Շատ երկրներ են ալյումինն օգտագործում մետաղադրամներ հատելու նպատակով:
Որակյալ մետաղադրամների երկարակեցությունը կարող է կազմել 20 և ավելի տարի։ 

ՀՀ մետաղադրամների դրամաշուրթը կարող է լինել հարթ, ատամնավոր, գրվածքով և այլն: Դա մետաղադրամների պաշտպանական հատկանիշներից է: Միայն 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամի դրամաշուրթն է հարթ, իսկ մյուս մետաղադրամներինն ատամնավոր է. 10 դրամ՝ 93 ատամ, 50 դրամ՝ 100 ատամ, 100 դրամ՝ 105 ատամ, 200 դրամ՝ 112 ատամ, 500 դրամ՝ ատամնավոր ընդհատվող (4 x 13 ատամ):

Ավելի մանրամասն տե՛ս ՀՀ մետաղադրամներին վերաբերող աղյուսակում.

Մետաղա
դրամի

դիմերես
և դարձերես

Տրամա
գիծ
ը (մմ)

Քաշը (գ)

Պատրաստ
մ
ան նյութը

Դրամա
շուրթ
ը

Շրջանա
ռու
թյան
մեջ է

20.0

1.3

ալյումինե համաձուլվածք

ատամնավոր (93 ատամ)

01.12.2004 թ.

20.5

2.75

պղնձապատ պողպատ

հարթ

01.01.2003 թ.

21.5

3.5

արույրապատ պողպատ

ատամնավոր (100 ատամ)

31.03.2003 թ.

22.5

4.0

նիկելապատ պողպատ

ատամնավոր (105 ատամ)

31.03.2003 թ.

24.0

4.5

պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք

ատամնավոր (112 ատամ)

31.03.2003 թ.

22.0

5.0

ներքին միջուկը`պղինձ-նիկել, արտաքին օղակը`պղնձի, ալյումինի և նիկելի համաձուլվածք

ատամնավոր ընդհատվող (4x13 ատամ)

31.03.2003 թ.