Սա հետաքրքիր է

Արտաշեսյան տոհմի արքաների յուրահատուկ ձևավորմամբ թագը

Արտաշեսյան տոհմի արքաների (Ք.ա. 189 - Ք.հ. 1 թ.) թողարկած մետաղադրամների վրա արքաները պատկերված են յուրահատուկ «ականջակալներով» (ականջների հատվածը ծածկող) թագով:

Ուշագրավ է Տիգրան Մեծի՝ «ականջակալներով» հայկական թագը, որի վրա պատկերված են զույգ արծիվներ, նրանց միջև՝ ութաթև աստղ, որը խորհրդանշում է արևը՝ հավերժությունը: Դարձերեսին հունատառ գրերով ΒΑΣΙΛΕΩΣ ΤΙΓΡΑΝΟΥ- «Արքայի Տիգրանի» և ΒΑΣΙΛΕΩΣ ΒΑΣΙΛΕΩΝ ΤΙΓΡΑΝΟΥ - «Արքայից-արքայի Տիգրանի»: Ֆրանսիացի հայագետ Վիկտոր Լանգլուայի (Victor Langlois (1829–1869)) և ֆրանսիացի դրամագետ և հնագետ Էռնեստ Բաբելոնի (Ernest Babelon (1854-1924)) աշխատություններում նշվում է, որ  միայն Արտաշեսյան տոհմի արքաներն են կրել այս ձևավորմամբ թագ՝ իրենց հայ լինելը տարածաշրջանում ընդգծելու համար:

Տիգրան Մեծի Հայաստանում հատված դրամները կրում են «Արքայից արքայի Տիգրանի», իսկ Անտիոքում և Դամասկոսում հատվածները՝ «Արքայի Տիգրանի» գրությունները։

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), արծաթե տետրադրախմա, դիմերես

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), արծաթե տետրադրախմա, դարձերես

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), պղնձե խալկոս, դիմերես

Տիգրան II Մեծ (Ք.ա. 95-55 թթ.), պղնձե խալկոս, դարձերես

Արտավազդ II (Ք.ա. 55-34 թթ.), արծաթե դրախմա , դիմերես

Արտավազդ II (Ք.ա. 55-34 թթ.), արծաթե դրախմա, դարձերես

Տիգրան Դ (Ք.ա. 6 - Ք.հ. 1 թթ.), պղնձե խալկոս, դիմերես

Տիգրան Դ (Ք.ա. 6 - Ք.հ. 1 թթ.), պղնձե խալկոս, դարձերես