Սա հետաքրքիր է

«Դրամ» բառի ծագումը

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանում (Ք.ա. 189 - Ք.հ. 1 թ.) Մեծ հայքում դրամահատությունը սկիզբ է առել Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95 - 55 թթ.): Նրա կայսրության մի շարք քաղաքներում՝ Արտաշատում, Տիգրանակերտում, Մծբինում, Անտիոքում, Դամասկոսում հատվել են մեծ քանակության արծաթե և պղնձե մետաղադրամներ:

Արտաշեսյան արքայական տոհմի արծաթյա մետաղադրամները կոչվում էին դրախմաներ (հունարեն՝ Δραχμή), իսկ պղնձե մետաղադրամները՝ խալկոսներ (հունարեն՝ χλκος):  

Փողի «դրամ», «դիրհամ» անվանումները առաջացել են հունական «դրախմա» բառից:

Այս ժամանակաշրջանի մետաղադրամները ձևավորված են եղել հելլենիստական ոճով՝ դիմերեսին միապետի պատկերն էր, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ, արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով: