Նորություններ

«Զոլոտոյ Չերվոնեց» ամսագիրը անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն 2019» 13-րդ միջազգային մրցույթին

«Տարվա հուշադրամ»

 Այս անվանակարգում միջազգային ժյուրին առաջին տեղը շնորհել է Փարիզի դրամահատարանի ներկայացրած «Բուշերոնի կատարելություն» ոսկե հուշադրամին: Հուշադրամի ութանկյուն ձևը հիշեցնում է հղկված նիստերով զմրուխտ. զարդարված է 31 ադամանդներով, անվանական արժեքը՝ 5000 եվրո: Հուշադրամի քաշը՝ 1000 գրամ, չափը՝ 89 x 95 մմ, քանակը՝ 11 հատ:
Երկրորդ տեղում Լիտվայի դրամահատարանի թողարկած «Լիտվայի անկախության վերականգնման 100-ամյակ» հուշադրամն է:   
Երրորդ մրցանակը շնորհվել է «Երևանի հիմնադրման 2800-ամյակ» արծաթե հուշադրամին՝ 5000 դրամ անվանական արժեքով: Այն ներկայացրել է Հայաստանի կենտրոնական բանկը (հատվել է Լիտվայի դրամահատարանում):

«Զոլոտոյ Չերվոնեց» ամսագիր N4(49) 2019թ.

«Զոլոտոյ Չերվոնեց» ամսագիր N4(49) 2019թ. էջ 28

«Բուշերոնի կատարելություն» ոսկե հուշադրամ

«Լիտվայի անկախության վերականգնման 100-ամյակ» հուշադրամ

«Երևանի հիմնադրման 2800-ամյակ» արծաթե հուշադրամ