ԿԲ նորություններ

Թողարկվել է նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 19-ից շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Դիմերեսին պատկերված են Հայաստանի պատմության թանգարանի ցուցադրանմուշներից մի քանիսը:
Դարձերեսին պատկերված է Հայաստանի պատմության թանգարանի շենքից հատված, թանգարանի խորհրդանշանը և հայկական զարդանախշ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը և հարգը՝ արծաթ 925
Քաշը՝ 33,6 գ
Տրամագիծը՝ 40,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ ատամնավոր
Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամ, դիմերես

«Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամ, դարձերես