ԿԲ նորություններ

2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության երրորդ սերնդի բոլոր թղթադրամները արդեն ցուցադրված են ԿԲ Այցելուների կենտրոնի ցուցադրանքում

ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբերի 9–ի խորհրդի նիստի թիվ 185-Ն որոշմամբ 2018 թ. նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվել տասը հազար, քսան հազար և հիսուն հազար  դրամանվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները: Սահմանվել է, որ տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետությանտարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենցանվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանցժամկետային սահմանափակումների: Տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006, 2008 և 2012 թթ. Թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների ևշրջանառության պայմանների փոփոխության: Քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007, 2009, 2012 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2001 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Հիշեցնենք, որ նախկին թողարկման թղթադրամները դուրս կգան շրջանառությունից բնական մաշվածությամբ։

Հազար, երկու հազար և հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետությանթղթադրամները շրջանառության մեջ են դրվելու 2018 թ. դեկտեմբերի 25-ից:

Նշենք, որ հարյուր հազար դրամ անվանական արժեքով նոր թղթադրամներ չեն թողարկվելու, իսկ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Տասը հազար, քսան հազար և հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները, նկարագրությունները և պաշտպանական հատկանիշները՝ այստեղ

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամ
Չափ` 145 x 72 մմ
Սերիան` «ԴԱ»
Հիմնական գույներ` Մոխրագույն և մանուշակագույն
Դիմերես` Կոմիտասի դիմանկարն է, որի ֆոնին իր ձեռագիր նոտագրությունների թերթերն են ու հայկական բնանկար
Դարձերես` Կոմիտասի արձանի պատկերն է, որի ֆոնինԳևորգյան ճեմարանի պատկերն է և ճեմարանի դահլիճի որմնանկարներից հատվածներ

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամ
Չափ` 150 x 72 մմ
Սերիան` «ԵԱ»
Հիմնական գույներ` Կանաչ
Դիմերես` Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է, որի ֆոնին իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր
Դարձերես` Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որի ֆոնին իր պատկերասրահի շենքն է և նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը


Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամ
Չափ` 155 x 72 մմ
Սերիան` «ԷԱ»
Հիմնական գույներ` Ոսկեգույն
Դիմերես` Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատկերն է, որի ֆոնին նրա կյանքն ու գործունեթունը պատմող ձեռագրերից հատվածներն են, խաչքար և Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը
Դարձերես` Սուրբ Գրիգոր Լուսավորչի որմնաքանդակն է, որի ֆոնին Արարատ լեռն է, Խոր Վիրապի վանքը, վանքային համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու պատին դրոշմված քրիստոնեության ընդունման տեսարանը:

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դարձերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դարձերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես, դարձերես

Մեկ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Երկու հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հինգ հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Տասը հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Քսան հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես

Հիսուն հազար դրամ անվանական արժեքով 2018 թ. թողարկման ՀՀ թղթադրամ, դիմերես