ԿԲ նորություններ

Հայկական գորգ

ՀՀ կենտրոնական բանկը 2018թ. սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 925
Չափը՝ 32,5 × 48,0 մմ
Քաշը՝ 33,6 գ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ հարթ
Քանակը՝ մինչև 250

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը և Վարդան Վարդանյանը:
Հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Մանրամասն հետևյալ հղումով՝ www.cba.am

«Վիշապագորգ»

«Վիշապագորգ»

«Արևագորգ»

«Արևագորգ»

«Արծվագորգ»

«Արծվագորգ»

«Խորանագորգ»

«Խորանագորգ»

«Խաչխորան գորգ»

«Խաչխորան գորգ»

«Մեղվաբուն գորգ»

«Մեղվաբուն գորգ»

«Կենաց ծառ գորգ»

«Կենաց ծառ գորգ»

«Վահանով (վահանակիր) գորգ»

«Վահանով (վահանակիր) գորգ»

«Որոտան գորգ»

«Որոտան գորգ»

«Պռոշաբերդ գորգ»

«Պռոշաբերդ գորգ»