ԿԲ նորություններ

Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ից շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 25 տարին», «Երևան-2800» արծաթե հուշադրամները:

Ազգային դրամի 25 տարին

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «Երևան-2800» գրառումը դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին:

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը` 5000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 925
Քաշը` 168,1 գ
Տրամագիծը` 63,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` հարթ, համարակալված
Քանակը` 300 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Երևան-2800

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի խորհրդանշանային պատկերներից՝ զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակից հատված (գործ՝ Ա. Հարությունյանի):

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը` 5000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 925
Քաշը` 168,1 գ
Տրամագիծը` 63,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Քանակը` 700 հատ

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար
օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց,
այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ
հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

«Երևան-2800» արծաթե հուշադրամ

«Ազգային դրամի 25 տարին» արծաթե հուշադրամ