Այցելուների կենտրոնի նորություններ

Կալիֆորնիայի հայ դպրոցականները ԿԲ այցելուների կենտրոնում

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հյուրընկալել է Հայ բարեգործական ընդանուր միության (ՀԲԸՄ) Վաչե և Թամար Մանուկյան վարժարանի (Փասադենա, Կալիֆորնիա, ԱՄՆ) 11-րդ դասարանի աշակերտներին և ուսուցիչներին: Այցելուներին ներկայացվել են Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, ՀՀ դրամի պաշտպանական հատկանիշները:

Նմանատիպ այցեր կազմակերպվել էին նաև 2014-2015 թթ.: Այս անգամ ևս վարժարանի սաները Կենտրոնական բանկին նվիրեցին վարժարանի սաների պատրաստած՝ հետաքրքիր լուծումներով դրամանիշերի էսքիզներով ալբոմ:

Կալիֆորնիայի հայ դպրոցականները ԿԲ այցելուների կենտրոնում, 08.06.2017թ.

Կալիֆորնիայի հայ դպրոցականները ԿԲ այցելուների կենտրոնում, 08.06.2017թ.

Կալիֆորնիայի հայ դպրոցականները ԿԲ այցելուների կենտրոնում, 08.06.2017թ.