Այցելուների կենտրոնի նորություններ

Այցելուների կենտրոնը նշում է իր գործունեության 10-ամյակը

      Այցելուների կենտրոնի ստեղծման հայեցակարգը ընդունվել է 2007 թվականի վերջին՝ հաշվի առնելով եվրոպական երկրների կենտրոնական բանկերի լավագույն փորձը և մեր երկրի առանձնահատկությունները: Կենտրոնի շինարարական և ձևավորման աշխատանքները տևել են գրեթե չորս տարի:
Այցելուների առաջ իր դռները բացել է 2011թ. աշնանը՝ այցելուների առաջին խումբը Կենտրոն է այցելել 2011թ. սեպտեմբերի 20-ին:

   2021թ-ին Այցելուների կենտրոնը նշում է իր գործունեության 10-ամյակը, ինչի կապակցությամբ ամփոփում ենք անցած տարիների ձեռքբերումները և ներկայացնում  վիճակագրական տվյալներ ինֆոգրաֆիկաների  և փոքրիկ ֆիլմի տեսքով։ 

01-hy-1+jpg.jpg

01-hy-2+jpg.jpg

01-hy-3+jpg.jpg

01-hy-4+jpg.jpg

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այցելուների կենտրոն

Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Այցերն անվճար են, ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 010 59 27 83 հեռախոսահամարով կամ այցելել՝ https://visitorcentre.cba.am

Այլ նորություններ