Այցելուների կենտրոնի նորություններ

Թանգարանների միջազգային օրը Այցելուների կենտրոնում

Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Կենտրոնի մուտքը 2021թ. մայիսի 18-ին բաց կլինի այցելուների համար ժամը 10:00-ից մինչև 22:00։

Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել»։ Այդ օրը Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, այցելուներին կներկայացնի Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը՝ պատմական և ժամանակակից դրամանիշերը, Կենտրոնական բանկի կողմից պատմամշակութային կարևոր իրադարձությունների, անվանի գործիչների հոբելյանների առթիվ թողարկած հուշադրամները:

Հիշեցում՝
Համավարակի պայմաններում հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնների պահպանումը, դիմակների կրումը պարտադիր է:

Այլ նորություններ