Առաջին խմբային այցելությունը թանգարաններ այցելելու սահմանափակումների ավարտից հետո
Համավարակի պայմաններում, պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները՝ ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում կազմակերպվել է առաջին խմբային այցելությունը երկար դադարից հետո:
Հյուսիսային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները ծանոթացել են դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ դրամի պաշտպանական հատկանիշներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի գործունեությանը:
Տեղեկացնում ենք, որ գործում է խմբային այցերի առցանց ամրագրման հնարավորություն: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել առավելագույնը 15 մասնակից: Էքսկուրսիայի ընթացքում դիմակների կրումը պարտադիր է:
Հիշեցում՝
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում այցերն անվճար են:
Այցելուների կենտրոնի կայքում առկա է վիրտուալ շրջայցի հնարավորություն:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Հեռ/ֆաքս. (374-10) 59 27 83
էլ-փոստ. visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am