Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը 2020թ. օգոստոսի 24-ից վերսկսում է իր գործունեությունը:
Հարգելի այցելուներ,
Հիմք ընդունելով ՀՀ պարետի կորոնավիրուսային պայմանններում գրադարանների և թանգարանների գործունեության վերաբերյալ 18.08.2020թ. N 253 որոշումը, Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը 2020թ. օգոստոսի 24-ից վերսկսում է իր գործունեությունը:
Կենտրոնում պահպանելով անհրաժեշտ կանոնները` այցելուները կարող են ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ դրամի պաշտպանական հատկանիշներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի գործունեությանը:
Գործում է խմբային այցերի առցանց ամրագրման հնարավորություն: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել առավելագույնը 15 մասնակից: Էքսկուրսիայի ընթացքում դիմակների կրումը պարտադիր է:
Հիշեցում՝
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում այցերն անվճար են:
Այցելուների կենրոնի կայքում առկա է վիրտուալ շրջայցի հնարավորություն:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Հեռ/ֆաքս. (374-10) 59 27 83
էլ-փոստ. visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am