Այցելուների կենտրոնի նորություններ

Թանգարանների միջազգային օր 2020թ.

Այսօր մայիսի 18-ին ՀՀ-ում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը 2015 թվականից մասնակցում է այս համաեվրոպական միջոցառմանը, ինչպես նաև «Թանգարանների գիշեր» միջոցառմանը (որն այս տարի կնշվի նոյեմբերին) և այս ընթացքում հյուրընկալել է մոտ 6000 այցելուների:

Ելնելով համավարակի պատճառով երկրում ստեղծված իրավիճակից՝ Այցելուների կենտրոնում միջոցառումը նշվում է առցանց տիրույթում:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այս միջոցառման շրջանակներում առցանց հետևորդներին ներկայացնում է հետևյալ նյութերը.

1. 1893 – 1922 թթ. ընկած ժամանակաշրջանի Հայաստանի պետական բանկին վերաբերող մի շարք յուրօրինակ պատմական փաստաթղթեր, որոնք առնչվում են  Հայաստանի պետական բանկի գրասենյակի բացմանը, գործունեությանը, պետբանկի աշխատակիցների ընտանիքների անդամների քանակին և ստացած աշխատավարձերին, պետական դրամանիշերը կեղծելու դեմ օրենքի դրույթներին և այլն:

Այս և այլ փաստաթղթերի մասին տեղեկությունները մեզ ժառանգություն է թողել լուսահոգի Իսահակ Իսահակյանը՝ ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական գրասենյակի վերջին, ՀՀ ԿԲ կենտրոնական բանկի առաջին նախագահը (1986-1994 թթ.) իր հեղինակած «Հայաստանի պետական բանկի պատմությունը 1893-2003» (Երևան 2003թ.) գրքում:

Հայաստանի պետական բանկի պատմությունը 1893-2003

2. Վիրտուալ շրջայցների հնարավորություններ`

https://visitorcentre.cba.am/hy/virtualtour/
https://360stories.com/armenia/story/visitor-centre-of-cba

3. Հետաքրքրաշարժ խաչբառեր և «Գտիր ճանապարհը դեպի դրամի գրանշանը» լաբիրինթոսը:

4. Հիշեցնենք նաև, որ Այցելուների կենտրոնի կայքում կարող եք դիտել դրամաշրջանառությանը վերաբերող «Դրամապատում» վավերագրական ֆիլմը

Հետաքրքրաշարժ խաչբառեր և «Գտիր ճանապարհը դեպի դրամի գրանշանը» լաբիրինթոսը

Հետաքրքրաշարժ խաչբառեր և «Գտիր ճանապարհը դեպի դրամի գրանշանը» լաբիրինթոսը

Հետաքրքրաշարժ խաչբառեր և «Գտիր ճանապարհը դեպի դրամի գրանշանը» լաբիրինթոսը