«Մեկ օր Կենտրոնական բանկում» կրթական ծրագիրը շարունակվում է
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում արդեն հինգերորդ տարին իրականացվում է «Մեկ օր Կենտրոնական բանկում» կրթական ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Ա. Խանփերյանցի ռազմական ավիացիոն համալսարանի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կուրսանտների և սպաների համար:
Միջոցառումների ընթացքում մասնակիցները ծանոթանում են ՀՀ ազգային դրամի պատմությանը, դրամի պաշտպանական հատկանիշներին, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի գործառույթներին, ֆինանսական համակարգի ծառայություններին և ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքներին:
Հինգ տարիների ընթացքում ծրագրին մասնակցել է 2 220 կուրսանտ/սպա:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Հեռ/ֆաքս. (374-10) 59 27 83
էլ-փոստ. visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am