Դասընթաց «Կենտրոնական/ազգային բանկերի թանգարանների գործունեության վերաբերյալ փորձի փոխանակում» թեմայով
2018թ. հունիսի 13-ից 14-ը ՀՀ կենտրոնական բանկում ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի անձնակազմի մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կենտրոնական/ազգային բանկերի թանգարանների գործունեության վերաբերյալ փորձի փոխանակում» թեմայով դասընթացը:
Դասընթացին մասնակիցներն են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի այցելուների կենտրոնների/թանգարանների աշխատակիցները: Հյուրերը ծանոթացան ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի գործունեության փորձին. Կենտրոնի կատարած և զարգացմանը վերաբերող ծրագրերին, այցելուներին ներկայացվող նյութերի ինտերակտիվ մեթոդներին, նոր ինտերնետային էջի գործարկման առավելություններին, այցելուների կենտրոնի դրամանիշերի հաշվառման պայմաններին: Գործընկեր կենտրոնական բանկերի աշխատակիցները ներկայացրեցին նաև իրենց այցելուների կենտրոնների/փողի թանգարանների փորձը:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն
Հեռ/ֆաքս. (374-10) 59 27 83
էլ-փոստ. visitorcentre@cba.am
www.cba.am, www.visitorcentre.cba.am