Այցելուների կենտրոնի նորություններ

Հյուրընկալություն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

2015թ. օգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսական հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայային և նրան ուղեկցող անձանց: Հյուրերին ներկայացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը հին ժամանակներից մինչև ժամանակակից թղթադրամներ, մետաղադրամներ, հուշադրամներ: Ծանոթ լինելով Հայոց պատմությանն ու մշակույթին Տատյանա Վալովայան տպավորված էր Այցելուների կենտրոնում ներկայացված ցուցադրությունից: