Այցելուների կենտրոնի նորություններ

Կլոր-սեղան «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից կենտրոնական բանկերի իմիջի ձեւավորման գործընթացում» թեմայով

2016թ. սեպտեմբերի 28-ից 30-ը ՀՀ կենտրոնական բանկում, ԿԲ Այցելուների կենտրոնի 5-ամյակի շրջանակում կազմակերպվել է  «Այցելուների կենտրոնների/ թանգարանների դերը ժամանակակից Կենտրոնական բանկերի իմիջի ձևավորման գործընթացում» թեմայով կլոր սեղանը:

2011 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության 20-ամյակի նախօրեին բացված ԿԲ Այցելուների Կենտրոնի 5-ամյակը լավ առիթ է կենտրոնի գործունեության ամփոփման և հետագա զարգացումների քննարկման, ինչպես նաև գործընկեր երկրների կենտրոնների գործունեությանը ծանոթանալու համար:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ ՀՀ ԿԲ-ն կարևորում է նման գործնական հանդիպումները, փոխադարձ այցերը ու փորձի փոխանակումը, որոնք փոխշահավետ գործակցության հիմքն են: Վախթանգ Աբրահամյանը նաև նշեց, հյուրերից շատերն իրենց փորձով ու գիտելիքով օգնել են ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ստեղծման գործում, և այն իր հնգամյա պատմության ընթացքում ապացուցել է, որ գործում է որպես կայացած ու արդյունավետ կառույց:

Կլոր սեղանին, որին մասնակցում են ՌԴ, Բելառուսի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և Մոնտենեգրոյի այցելուների կենտրոնների/թանգարանների ղեկավարները, քննարկվելու են այցելուների կենտրոնների/թանգարանների զարգացման միջազգային միտումներն ու հեռանկարները, ֆինանսական կրթության հանրայնացման հարցեր:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվելու են ՀՀ, Լատվիայի, ՌԴ և Գերմանիայի կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնների/թանգարանների զարգացման ծրագրերը:

Կլոր-սեղան «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից կենտրոնական բանկերի իմիջի ձևավորման գործընթացում» թեմայով, 28.09.2016թ.

Կլոր-սեղան «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից կենտրոնական բանկերի իմիջի ձևավորման գործընթացում» թեմայով, 28.09.2016թ.

Կլոր-սեղան «Այցելուների կենտրոնների/թանգարանների դերը ժամանակակից կենտրոնական բանկերի իմիջի ձևավորման գործընթացում» թեմայով, 28.09.2016թ.