Այցելուների կենտրոնի նորություններ

ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի համագործակցությունը ռազմական ուսումնական հաստատությունների հետ կշարունակվի

 2016թ. նոյեմբերի 28-ից  դեկտեմբերի 1-ը Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի հյուրերն էին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:

 Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների համար Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող՝ «Մեկ օր Կենտրոնական բանկում»  հատուկ դասընթացի  շրջանակներում այցելուները ծանոթացան  Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի ծառայություններին և դրանցից օգտվողների իրավունքներին:

 Ծրագիրը արդյունավետ իրականացվում է արդեն երրորդ տարին և 2016-17 թթ. ուսումնական տարվա ընթացքում ԿԲ այցելուների կենտրոնը կհյուրընկալի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական  և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների կուրսանտներին և դասավանդողներին: