Այցելուների կենտրոնի նորություններ

ՀՀ Կենտրոնական բանկը շնորհավորեց վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի 70-ամյակը

2017 թ. հունիսի 23-ին ԿԲ այցելուների կենտրոնում ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ շնորհավորեց և ՀՀ ԿԲ նախագահի անունից նվեր հանձնեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանին:

Ռ. Արուտչյանը 50.000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամի էսքիզների հեղինակն է, ինչպես նաև Հայկական դրամի գրանշանի էսքիզի համահեղինակը:

Նշելով, որ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հոբելյանական թղթադրամի Ռ. Արուտչյանի կողմից արված նկարազարդումը վկայում են նրա բարձր վարպետության և տաղանդի բացառիկ ուժի մասին, ԿԲ աշխատակիցները քաջառողջություն, արևշատություն և նորանոր ձեռքբերումներ մաղթեցին պարոն Արուտչյանին: