Մեկնարկել է Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի՝ «Մեկ օր Կենտրոնական բանկում» կրթական ամենամյա ծրագիրը, որ նախատեսված է հատուկ ռազմական ուսումնական հաստատությունների համար:
Համավարակի պայմաններում, պահպանելով բոլոր անհրաժեշտ կանոնները՝ ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում կազմակերպվել է առաջին խմբային այցելությունը երկար դադարից հետո:
Կենտրոնում պահպանելով անհրաժեշտ կանոնները` այցելուները կարող են ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը, ՀՀ դրամի պաշտպանական հատկանիշներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ֆինանսական համակարգի գործունեությանը:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:
Վավերագրական ֆիլմում ներկայացվում է Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը: Ռեժիսոր՝ Վահե Սուքիասյան
Հինգ տարիների ընթացքում ծրագրին մասնակցել է 2 220 կուրսանտ/սպա:
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը 2019թ. մայիսի 18-ին մասնակցել է թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
ՀՀ կենտրոնական բանկը 2018թ. հոկտեմբերի 18-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական կերամիկա», «Ռուսական կերամիկա», «Հունական կերամիկա», «Իրանական կերամիկա», «Չինական կերամիկա» արծաթե հուշադրամները:
2018թ. հունիսի 13-ից 14-ը ՀՀ կենտրոնական բանկում ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի անձնակազմի մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կենտրոնական/ազգային բանկերի թանգարանների գործունեության վերաբերյալ փորձի փոխանակում» թեմայով դասընթացը:
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
2017թ. սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես
2017 թ. հունիսի 23-ին ԿԲ այցելուների կենտրոնում ԿԲ աշխատակազմի ղեկավար Դավիթ Նահապետյանը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ շնորհավորեց և ՀՀ ԿԲ նախագահի անունից նվեր հանձնեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանին