Տպավորությունների գիրք

Andrzej Olejnik numizmatyk

21/02/2019

Bardzo serdecznie dziekuje za piekny i pelen profesjonalizmu przekaz informacji podczas wycieczki w Muzeum Centralnego Banku Armenii. Osobliwe podziekowania dla Pani Przewodniczki, ktora zaangazowala sie niezwykle. Polecam wszystkim numizmatykom i nie tylko....

Վ Սարգսյանի անվան ռազմական համալսարան Հրետանային 112 դասակ

06/12/2018

Զինվորականի համազգեստը կրող երկրի թիվ մեկ պաշտպանները հայտնում են իրենց շնորհակալությունը պատմության այս յուրահատուկ դասին կենդանի ականատեսը լինելու համար։ Շնորհակալություն օգտակար և պիտանի տեղեկություններ փոխանցելու, հաճելի միջավայրի, ջերմ ընդունեության, բարեհանբույր վերաբերմունքի համար։ Ֆինանսական բազմաբարդ ոլորտը հասանելիորեն մատուցվեց, ինչպես ասում են «տեղեկացված ես՝ զինված ես»։ Եվս մեկ անգամ խորին շնորհակալություն Ձեր թիմին ։

Մուշեղ Մարտիրոսյան

22/05/2018

Շնորհակալություն հաճելի հյուրընկալության և փողի գաղտնիքները բացահայտելու համար:

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան Հանրային կառավարման ֆակուլտետ

23/11/2013

ՀՀ Կենտրոնական բանկից հեռանում ենք մեծ տպավորություններով: Շնորհակալություն ճանաչողական էքսկուրսիայի համար:

Աստղիկ Ավետիսյան Հայկական Փի Ար ասոցիացիա

13/12/2018

Միշտ հրաշալի տպավորություններով եմ հեռանում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնից։ Հրաշալի անձնակազմ, հրաշալի ղեկավար և դրական մթնոլորտ։

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ՝ Մնացական Ավետիսյան

05/12/2018

Շնորհակալություն հանդիպման և ֆինանսական կարևոր տեղեկություններ տրամադրելու համար:

Վ. Գասպարյան, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան

22/02/2018

Շնորհակալություն ենք հայտնում հետաքրքիր հանդիպում կազմակերպելու համար: Սիրով նորից կվերադառնանք նոր ֆինանսական գիտելիքներ ստանալու համար:

Գավառի պետական համալսարան Տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներ

21/10/2010

Շնորհակալություն այս գեղեցիկ սրահի, նյութերը մատչելի մատուցելու, ջերմ ընդունելության, ինչպես նաև ԿԲ գործունեության վերաբերյալ նյութեր տրամադրելու համար: