Միջոցառումների օրացույց

11:00

18

Մայիս

2019

Շաբաթ

Իրադարձություն


Թանգարանների գիշեր 2019թ.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը ակտիվ մասնակցություն կցուցաբերի Թանգարանների միջազգային օրվան նվիրված և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին. Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի մուտքը բաց կլինի այցելուների համար 2019թ. մայիսի 18-ին ժամը 11:00-23:00:
Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»: Նշված օրը Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը այցելուներին կներկայացնի Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը՝ պատմական և ժամանակակից դրամանիշերը, Կենտրոնական բանկի կողմից պատմամշակութային կարևոր իրադարձությունների, անվանի մարդկանց հոբելյանների առթիվ թողարկած հուշադրամները: