Միջոցառումների օրացույց

10:00

29

Նոյ

2011

Երեքշաբթի

Իրադարձություն


«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդես Գավառում

2011 թ. նոյեմբերի 29-ին Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գավառ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Գեղարքունիքի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությանը:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների և ուսանողների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար:
Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ֆինանսական ծառայությունների գնալով ընդլայնվող ոլորտն իր պահանջն է դնում հասարակության առջև՝ հասկանալու և տիրապետելու ֆինանսական գործիքներին և հիմնական տնտեսական հասկացություններին:
Ցուցահանդեսի ընթացքում Կենտրոնական բանկի աշխատակիցները դասախոսություններ են կարդալու ցուցահանդեսի այցելուների և ուսանողների համար: 
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում և Գյումրիում: